«Ռոբերտ Քոչարյանը աղավաղեց Սերժ Սարգսյանի խոսքը, որպեսզի հակադարձեր ճշմարտությանը»․ Արմեն Աշոտյան
![]() ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ի արձագանք երկրորդ նախագահի երեկվա փոդքաստին։ Հետևությունները թողնում եմ Ձեզ»։ «Սերժ Սարգսյանը Ծիծեռնակաբերդում անդրադարձել էր Ռոբերտ Քոչարյանի գնահատականներին։ Ռոբերտ Քոչարյանը աղավաղեց Սերժ Սարգսյանի խոսքը, հարմարեցրեց իր նախապես մտածած պատասխանին, որպեսզի հակադարձեր նրան, ինչն իրականում ճշմարտություն էր։ Սերժ Սարգսյանը չի մեղադրել ձեզ, որ ձեր շուրթերով չեք խոսել այն 10 տարիների ընթացքում, երբ նախագահ չեք եղել իր օրոք։ Արձանագրումը շատ պարզ էր․ այն մասին, որ դուք փոշմանել եք, որ քաղաքական սատարում եք հայտնել Սերժ Սարգսյանին, տարբեր շուրթերից հնչել է, և Սարգսյանն ասաց, որ վերջապես հնչել է նաև ձեր շուրթերից։ Ձեզ ոչ ոք չի մեղադրել առ այն, որ դուք լռել եք։ Հստակ իրավիճակին հստակ գնահատական է տրվել, և ձեր պատասխանը ոչ միայն իրականությանը չէր համապատասխանում, այլ նաև համոզիչ չէր։ Իրականությանը չհամընկնող պնդում է նաև այն, որ դուք հայտնել եք, թե 2008-2018թթ․ քաղաքականություն չեք ցանկացել վերադառնալ»։ Աղբյուրը` Արմեն Աշոտյան |

Անվտանգության խորհրդի նիստին հրահանգ է իջեցվել․ «Հրապարակ»
3109:00
«Չմոռանանք, թե ԵՄ խոստումներն ինչով են ավարտվել»․ Արթուր Խաչիկյան
9502:06
«Հաշվել եմ՝ 70-ից ավել Արարատի նկար կա նոր անձնագրի մեջ»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
10600:33
«Իշխանությունը զավթելու փորձ է տեղի ունենում, չենք թողնելու ՀՀ-ն դարձնեն «գուբեռնիա»»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
13600:01
«Ես դժգոհ եմ Իտալիայից, դժգոհ եմ Իսպանիայից». Թրամփ
244Երեկ, 23:24
«Լուծումը ոչ թե «ընկերության» միֆն է, այլ ըմբռնումը, թե ՀՀ շահերն ում հետ են համընկնում»․ Արման Թաթոյան
101Երեկ, 23:12
