«Առնվազն ծիծաղելի է»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Առնվազն ծիծաղելի է, երբ պետական պաշտոնյան հայտարարում է, թե «ընդդիմադիր ուժերն» են հայկական արտադրողների համար Վայլդբերիզի և Օզոնի շրջանակում սահմանափակումներ մտցնելու իրողության թիկունքում: Այսինքն, ընդդիմադիր ուժերն են արել այնպես, որ կիրառվեն այդպիսի սահմաափակումներ: Սա իհարկե ծիծաղելի է մի կողմից, բայց մյուս կողմից պարզապես տխուր և մտահոգիչ է, մի քանի պատճառով: Նախ, հերթական անգամ դրսևորում է, թե սեփական լսարանի ողջախոհության ու մտածելու կարողության հանդեպ ինչպիսի արհամարհական և քամահրական վերաբերմունք ունի կառավարող ուժը: Դրանից բացի, սա դրսևորում է, թե իրականում ինչպիսին է այդ կառավարող ուժի աշխատանքի էֆեկտիվությունը: Որովհետև, եթե ընդդիմությունը կարողանում է երկրի գործարարների համար խնդիրներ ստեղծել այլ երկրի խոշոր ընկերությունների համակարգում, ապա դա նշանակում է, որ տվյալ պետությունը ՉՈՒՆԻ աշխատող կառավարություն: Հակառակ պարագայում, եթե կառավարությունները աշխատում են արդյունավետ և պատասխանատու, աշխատում, են էֆեկտիվ և կոմպետենտ, որևէ ընդդիմություն չի կարող որևէ այլ երկրում խնդիր առաջացնել հայկական տնտեսությա համար: Եվ դա այդպես է գործնականում բոլոր երկրների պարագայում: Այսինքն, Գերմանիայի ընդդիմությունն օրինակ չի կարող Ինդոնեզիայում կամ Նահանգներում խնդիր ստեղծել գերմանական տնտեսվարողի համար, եթե երկիրն ունի կառավարություն՝ աշխատող կառավարություն: Այլ հարց է, որ հենց աշխատող կառավարությունն է իր վատ աշխատանքի և ոչ կոմպետենտության հետեւանքով ստեղծում, առաջացնում այդ խնդիրները իր տնտեսվարողի համար: Եվ մյուսը. այդ «պատճառաբանության» նպատակը նաև մանիպուլյատիվ քարոզչական էֆեկտն է, որպեսզի զանազան տնտեսվարողները, արտադրողները այսպես ասած՝ անբարյացկամ տրամադրվեն ընդդիմադիր ուժերի նկատմամբ: Սա էլ փաստորեն նշանակում է, որ կառավարող ուժը ոտնահարում է նաև տնտեսվարողների, արտադրողների ողջախոհության կանխավարկածը»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
