Երևան`   +19 °C
Այսօր`   Շաբաթ, 02 մայիսի, 2026 թ.

««Նախկիների» ժամանակ՝ 2 անկախ պետականություն, «ներկաների» ժամանակ՝ արհեստական շնչառությամբ ապրող հարենիք»․ Սենոր Հասրաթյան

69
Այսօր, 17:30
««Նախկիների» ժամանակ՝ 2 անկախ պետականություն, «ներկաների» ժամանակ՝ արհեստական շնչառությամբ ապրող հարենիք»․ Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեկ-մեկ փորձում եմ մտովի զուգահեռել 2018-ից հետո շրջանառվող «նախկիններ» և «ներկաներ» որակումներն ու ակամայից վերհիշել մեր ոչ հեռավոր «տխուր» անցյալն ու գնահատել այսօրվա «երջանիկ» ներկան...
Նախ հիշում եմ «նախկիների» կողմից 42.5 հզ. քառ. կմ տարածքի վրա ստեղծված երկու անկախ հայկական պետականությունների մասին, ապա գալիս «ներկաների» ժամանակ շուրջ 28 հզ.-ի վրա արհեստական շնչառությամբ դեռևս ապրող մայր Հարենիքի իրողությանը...
Հիշում և զուգահեռում եմ նաև նախկին ու ներկա անհատ-առաջնորդների պահվածքը պետության համար դժվարագույն ու տարաբևեռ պահերին, ասենք՝ 2008-ի մարտին և 2023-ի սեպտեմբերին տեղի ունեցած զարգացումների ժամանակ...
Հիշում եմ, թե ինչպես 2008-ի մարտի 1-ի զարգացումներից հետո, կազմակերպիչ-առաջնորդները ճողոպրեցին «մարտի դաշտից» և փողոց դուրս եկած ժողովրդին թողեցին բախտի քմահաճույքին...
Հիշում եմ նաև 2023-ի սեպտեմբերը, երբ ադրբեջանական հրոսակների կողմից բռնատեղահանվում էր արցախահայությունը, նրան առաջնորդած «նախկինները» ոչ միայն գաղտագողի չճողոպրեցին իրենց դիրքերից, թողնելով ժողովրդին բախտի քմահաճույքին, այլև վերջին հայրենակցին ճամփելով, իրենք դարձան «խղճի դատապարտյալ...»։
Հ.գ. Հատկանշանակ է ու, թերևս, ցավալի է, որ մեր ժողովուրդը «նախկիններին» ու «ներկաներին» դեռ շարունակում է ճանաչել և գնահատել ոչ թե իրական, այլ «հայկական ժամանակի» չափանիշներով...»։

Աղբյուրը`   Սենոր Հասրաթյան