Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 02 մայիսի, 2026 թ.

«Խորհուրդ կտամ՝ դատարկաբանելուց առաջ ուսումնասիրել»․ Նվեր Կոստանյան

62
Այսօր, 10:30
«Խորհուրդ կտամ՝ դատարկաբանելուց առաջ ուսումնասիրել»․ Նվեր Կոստանյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ աչքովս ընկավ կալուգացի օլիգարխի եղբորորդու ասուլիսից մի դրվագ, որտեղ վերջինս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին անվանարկում էր որպես «աղքատ թոշակառուների նախարար»։ Ընտրություններին մասնակցելու, դրանցում ժողովրդի քվեն արժանանալու հայտ ներկայացրած ուժից նման ձևակերպում լսելը ոչ միայն խիստ դատապարտելի է և ավագ սերնդի մեր թոշակառուներին թիրախավորող, այլև քաղաքական անգրագիտության դասական օրինակ է։ Չնայած ժողովրդին «շուն ու շանգյալ» կոչելուց հետո ավագ սերնդի մեր շատ հարգելի ներկայացուցիչներին որպես «աղքատ թոշակառուներ» պիտակավորելը այլևս զարմանք չի էլ առաջացնում։
Նարեկ Կարապետյանին խորհուրդ կտամ դատարկաբանելուց առաջ մի փոքր ժամանակ գտնել և ուսումնասիրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգման ներքո գտնվող ոլորտները, դրանց ընդգրկունությունը, գուցե դրանից հետո ավելի լավ պատկերացնի, թե ինչ կարևորագույն ոլորտների համակարգմամբ է զբաղվում ՀՀ ԱՍՀ նախարարությունը։
Հ․Գ․ Հայաստանում ծայրահեղ աղքատությունը վերացման շեմին է, աղքատությունը ռեկորդային ցածր ցուցանիշներ ունի, նվազագույն կենսաթոշակը 2018-ի համեմատությամբ եռապատկվել է՝ շատ վաղուց անցնելով նվազագույն պարենային զամբյուղի շեմը, իսկ միջին կենսաթոշակը միջին հետվճարով ավելի բարձր է նվազագույն սպառողական զամբյուղից»։

Աղբյուրը`   Նվեր Կոստանյան