«Քաղաքացիները հաճախ բախվում են արժանապատիվ աշխատանքային պայմանների բացակայության խնդիրների»․ Անահիտ Մանասյան
![]() Մայիսի 1-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է «Աշխատանքն ու աշխատողն այսօր․ մարտահրավերներն ու առաջնահերթությունները» խորագրով պանելային քննարկմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։ «Շնորհավորելով Աշխատանքի օրվա առթիվ՝ պաշտպանը նշել է, որ չնայած կատարվող փոփոխություններին՝ ոլորտում դեռ շատ են խնդիրները և գործնականում քաղաքացիները հաճախ բախվում են խտրականության, ենթադրյալ ապօրինի ազատումների և անվտանգ ու արժանապատիվ աշխատանքային պայմանների բացակայության խնդիրների։ Պաշտպանը շեշտել է, որ աշխատանքային միջավայրը դեռևս ներառական չէ, հատկապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Անդրադառնալով աշխատանքային իրավունքների պաշտպանությանը՝ պաշտպանը նշել է. «Չնայած առկա մեխանիզմներին՝ առավել խոցելի վիճակում գտնվող խմբերն են հաճախ ստանում նվազագույն պաշտպանություն։ Անհրաժեշտ է բարձրացնել իրավագիտակցությունը և ապահովել աշխատանքային միջավայրի իրական ներառականություն»։ Անահիտ Մանասյանը կարևորել է նաև արդար վարձատրության ապահովումը, արտաժամյա աշխատանքի փոխհատուցումը, սեռական ոտնձգությունների կանխարգելման մեխանիզմները, գործադուլի իրավունքին առնչվող օրենսդրական ու գործնական խոչընդոտների վերացումը, ինչպես նաև երեխաների հարկադիր աշխատանքի կանխարգելումն ու միգրանտ աշխատողների իրավունքների պաշտպանության հարցերը»։ Աղբյուրը` ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան |

«Ոչնչացրել են Արցախի Հանրապետության ողջ արխիվը». Գևորգ Դանիելյան
6900:30
«Գյումրիում Նիկոլը Մակրոն խաղացնելու համար 1 միլիոն դոլարանոց համերգ է կազմակերպում». Ռուբեն Մխիթարյան
7400:18
««Վարձու աշխատողի» «Լեքսուս»-ը, թիկնազորն ու «ոտնահարված իրավունքները»». Սամվել Աշոտյան
6800:12
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում մայիսի 1-2-ը
85Երեկ, 23:48
Ընտրություններին ադրբեջանական միջամտության մասին տեղեկությունները «Միասնության թևեր»-ը կուղարկի ԵՄ
106Երեկ, 23:30
Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում
106Երեկ, 22:36
