Երևան`   +22 °C
Այսօր`   Ուրբաթ, 01 մայիսի, 2026 թ.

Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում

80
Այսօր, 17:24
Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում

Հայ-վրացական սահմանին մեծ հերթեր են գոյացել։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։ «Խոսքը «Բագրատաշեն»-«Սադախլո» անցակետի մասին է:

Ինպես նշել է Երևան-Թբիլիսի երթուղով ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերություններից մեկի մենեջերը, կուտակումները նկատվում են վաղ առավոտից: Սովորական օրերին երկու անցակետերի հատումը տևում է 30 րոպե, սակայն մեր ընկերության մեքենաներից մեկն արդեն 4-րդ ժամն է՝ հերթի մեջ է», - ասել է նա:

Նրա խոսքով՝ կուտակումները կապված են մայիսյան տոների հետ. այսօրվա և վաղվա համար ուղևորությունների ամրագրումների թիվը բազմապատկվել է:

Բացի այդ, իրավիճակի վրա ազդում է նաև վրացական մաքսակետի համեմատաբար դանդաղ աշխատանքը։ Հնարավոր է՝ նրանք չէին ենթադրում, որ քաղաքացիների նման հոսք է սպասվում։ Նա խորհուրդ է տալիս նրանց, ովքեր դեռ ճանապարհ չեն ընկել, Թբիլիսի հասնելու համար օգտվել այլընտրանքային ճանապարհից՝ «Գոգավան» - «Գուգութի» անցակետով։ Բագրատաշեն-Սադախլոյի համեմատ այստեղ կուտակումներն ավելի քիչ են»,- գրել է լրատվամիջոցը։