Երևան`   +23 °C
Այսօր`   Ուրբաթ, 01 մայիսի, 2026 թ.

«Պոզավոր ու պոչավոր սուտ»․ Ոսկան Սարգսյան

74
Այսօր, 16:36
«Պոզավոր ու պոչավոր սուտ»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանի պոզավոր ու պոչավոր սուտը.
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել մայիսի 1-ի առթիվ, շնորհակալություն հայտնել աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը և տուրքերը վճարող բոլոր մարդկանց, որոնց մուծած հարկերից գոյացած պետբյուջեն Նիկոլ Փաշինյանը ու պետական պաշտոնյաներն անխղճորեն մսխում են, իրենք իրենց միլիոնավոր դրամներով պարգևատրում՝ իրենց ձախողված աշխատանքի համար։ Փաշինյանը հայտարարել է, որ 2018 թվականից հետո ստեղծվել է շուրջ 280 հազար աշխատատեղ։ Թե որ ոլորտներում է ստեղծվել, ինչ նոր ձեռնարկություններ են ստեղծվել՝ երևի միայն իրեն է հայտնի։ Սակայն հանրությանը հայտնի է փակված աշխատատեղերի, փոքր ու միջին ձեռնարկությունների մասին տեղեկատվությունը։
Ն․ Փաշինյանը հայտարարել է, որ շնոհիվ իրենց իրականացրած ծրագրերի «մեր երկրում ծայրահեղ աղքատությունն, ըստ էության, վերացման շեմին է և համոզված եմ՝ դրա վերացումը շատ շուտով կարձանագրվի պաշտոնապես»։ Ինչո՞ւ է նա հապաղել, կարող էր Հայաստանում ծայրահեղ աղքատության վերացման մասին հայտարարել հենց մայիսի 1-ին, մանավանդ, որ առջևում ԱԺ ընտրություններ են։ Հայաստանում ծայրահեղ աղքատության վերացման շեմին գտնվելը պոզավոր ու պոչավոր սուտ է, ու այս տողերը կարդացող ցանկացած ոք գիտի այդ մասին»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան