«ՀայաՔվե»-ն դիմել է ԵՄ անդամ պետություններին՝ վերանայելու իրենց մասնակցությունը Երևանում կայանալիք գագաթնաժողովին
![]() «ՀայաՔվե»-ն թելեգրամյան իր էջում հայտնում է. ««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը պաշտոնական նամակ-կոչով դիմել է Եվրոպական Միության անդամ պետություններին, նրանց կառավարություններին, Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցչին, Եվրոպական խորհրդի նախագահին, Եվրոպական հանձնաժողովի նախագահին և Եվրոպական խորհրդարանի նախագահին՝ վերանայելու իրենց մասնակցությունը Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ - «ՀայաՔվեի» հղած նամակ-կոչում ասվում է, որ միջազգային համագործակցությունն ու երկխոսությունը կարևոր են, սակայն այս գագաթնաժողովը, որն անմիջապես նախորդելու է հունիսին կայանալիք՝ Հայաստանի հերթական խորհրդարանական ընտրություններին, գործող իշխանություններին, անձնապես՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՈՒՂԻՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ տարրեր է պարունակում։ Նման մոտեցումը կստեղծի անհավասար պայմաններ Հայաստանում գործող մյուս քաղաքական ուժերի համար և կխաթարի ԱՐԴԱՐ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ սկզբունքները։ -Հայաստանն այս պահին գտնվում է խոր ներքին բևեռացման և լուրջ արտաքին անվտանգային մարտահրավերների առջև, հետևաբար՝ կարևոր է, որ միջազգային դերակատարները խուսափեն ցանկացած քայլից, որը կարող է մեկնաբանվել որպես ուղիղ ներգործություն ներքին քաղաքական հավասարակշռության պահպանման վրա։ Ժողովրդավարական գործընթացները պետք է զերծ մնան արտաքին քաղաքական ազդեցություններից, որոնք կարող են ընկալվել որպես ԿՈՂՄՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ կամ ԱՆՈՒՂՂԱԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ Նիկոլ Փաշինյանին։ Գործող իշխանությունների ուժեղացմանն ուղղված ցանկացած քայլ, առանց հավասարակշռված և ազգային կոնսենսուսի, վտանգում է երկրի հետագա կայունությունը և կարող է խորացնել ռազմավարական խոցելիությունը, հատկապես թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից աճող ճնշումների համատեքստում։ -Հայաստանի ապագան ՊԵՏՔ Է ՈՐՈՇՎԻ ԻՐ ԻՍԿ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՂՄԻՑ՝ իրական քաղաքական բազմակարծության և արդարության պայմաններում, այլ ոչ թե արտաքին ուժերի ազդեցության ստվերի ներքո։ Կանխե՛ք Հայաստանի անկայունության խորացումը, հետաձգե’ք գագաթնաժողովը։ Աղբյուրը` ՀայաՔվե |

«Տեղի ունեցավ այն, ինչի մասին զգուշացնում էինք»․ Արթուր Խաչիկյան
3415:12
«ԱՄՆ-ն այլևս այն դիրքում չէ, որ իր պահանջները թելադրի»․ Իրանի ՊՆ
7515:09
«Փաշինյանը կա՛մ պարտվում է և պատասխանատվության ենթարկվում, կա՛մ ապահովում է, որ ընտրություններն ազատ և արդար չլինեն»․ #TheWashingtonTimes
8214:18
«Կոչ ենք անում դադարեցնել երեսպաշտությունը»․ հայաստանյան 6 կուսակցություններ նամակով դիմել են ԵՄ-ին
8314:00
«ՀայաՔվե»-ն դիմել է ԵՄ անդամ պետություններին՝ վերանայելու իրենց մասնակցությունը Երևանում կայանալիք գագաթնաժողովին
6013:48
«Թուրքիան հրաժարվել է բացել իր օդային տարածքը Իսրայելի նախագահի ինքնաթիռի համար»․ #Ermenihaber
14113:00
