Չգիտեն՝ ինչպես լուծել տնային կալանքի տակ գտնվողների քվեարկության հարցը․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Մենք հետաքրքրվեցինք, թե ինչպես են հունիսի 7-ին ընտրելու կալանավայրերում գտնվող այն անձինք, որոնք ընտրելու իրավունք ունեն: Պարզվեց՝ ԿԸՀ-ն շրջիկ քվեատուփով պետք է այցելի կալանավայրեր, ՔԿՀ-ներում ընտրատեղամասեր են բացվելու, որոնց կկարողանան ՀՀ քաղաքացիները մասնակցել: Մեզ ուղարկված պատասխանից պարզ դարձավ, որ այդ հարցը լուծված չէ․ «Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրության իրավունքի իրացման պատշաճ կազմակերպման թեմայով: Քննարկման ընթացքում ներկաներն անդրադարձել են ընտրական իրավունքի իրացման գործող ընթացակարգերին, տնային կալանքի տակ գտնվող անձանց պարագայում առկա խնդիրներին և հնարավոր լուծումներին։ Արդյունքում կողմերը ձեռք են բերել համագործակցության պայմանավորվածություն՝ համապատասխան մարմինների համակարգմամբ կազմակերպչական աշխատանքների իրականացման և անհրաժեշտ ընթացակարգերի հստակեցման նպատակով»։ Մեզ հասած տեղեկություններով՝ պատկան մարմինները մի քանի տարբերակ են մտածում․ ընտրության օրը «տնային կալանքի» տակ գտնվող անձանց ուղեկցեն ընտրատեղամասեր ՆԳՆ աշխատակիցները, կամ շրջիկ քվեատուփն այցելի նրանց․ վերջնական լուծում դեռ չկա, խճճվել են։ Նշենք, որ Հայաստանում «տնային կալանք» խափանման միջոցը ներդրվել է նոր Քրեադատավարական կարգավորումների շրջանակում։ Այն ուժի մեջ է մտել 2023 թվականի հուլիսի 1-ից, երբ ուժի մեջ մտավ նոր Քրեական դատավարության օրենսգիրքը»։ |

Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ (լուսանկար)
8007:48
«Փաշինյանն ասում է՝ պատասխանատվություն եք կրում միայնումիայն ԴՈՒՔ՝ իրեն ձայն տվողներդ». Հարութ Ուլոյան
12802:12
«Հայկական էլիտայի խնդիրը». Քրիստինե Վարդանյան
14700:30
«Վտանգավոր ու գարշահոտ նկուղ-աղբանոց՝ Նորաշեն թաղամասի խաղահրապարակի մոտ». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
16700:00
Պատրիարխալ պատճառներով կնասպանության համար Ռումինիան սահմանեց ցմահ ազատազրկում
180Երեկ, 23:45
Կարմիր Ավետարանը զավթված Հովհաննավանքի փոխարեն տարվել է Սուրբ Մարիանե եկեղեցի
131Երեկ, 22:54
