«Նիկոլ Փաշինյանը ճանապարհների ասֆալտապատումները ներկայացնում է այնպես, կարծես թե ինքը բարեգործություն է արել». Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը մարզերում ճանապարհների ասֆալտապատումները, դպրոցների ու մանկապարտեզների կառուցումը, նորոգումները ներկայացնում է այնպես, կարծես թե ինքը բարեգործություն է արել, իր սեփական փողերով կատարել այդ գործերը։ Նրա կողմնակիցները և իշխանամետ ֆեյքերն էլ մեկնաբանում են՝ բա ինչո՞ւ «նախկինները» այդ գործերը չէին անում։ Նախկիները գլխի չէին ընկնում նույն գործը մի քանի անգամ գովազդել, պետական պարտքն ավելի քան կրկնապատկել, մարզեր այցի ժամանակ զբոսավարի նման անձամբ, ուղիղ եթերում ներկայացնել արված գործերը։ Հեռավոր գյուղում ապրող, միայն հանրային կոչված խիստ իշխանամետի կիսասուտ լուրերը դիտողները չեն էլ հիշում, թե ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ նոր վարկերի դեմ ձայնը երկինքը հասցնող Նիկոլ Փաշինյանը որքան է ծանրացրել Հայաստանի վարկային բեռը, խիստ բարձրացրել գույքահարկը, շրջանառության հարկը, այլ հարկեր ու տուրքեր, քաղաքացուն սարքել է տուգանքի մատերիալ, որպեսզի հավաքված գումարների մի մասն իրեն ու իր պաշտոնյաներին միլիոնավոր դրամների պարգևավճարներ բաժանի, մնացածով էլ ճանապարհներ ասֆալտապատի, դպրոցներ, մանկապարտեզներ նորոգի։ Ու ներկայանա որպես երկրի թիվ 1 բարեգործ»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ (լուսանկար)
8007:48
«Փաշինյանն ասում է՝ պատասխանատվություն եք կրում միայնումիայն ԴՈՒՔ՝ իրեն ձայն տվողներդ». Հարութ Ուլոյան
12802:12
«Հայկական էլիտայի խնդիրը». Քրիստինե Վարդանյան
14700:30
«Վտանգավոր ու գարշահոտ նկուղ-աղբանոց՝ Նորաշեն թաղամասի խաղահրապարակի մոտ». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
16700:00
Պատրիարխալ պատճառներով կնասպանության համար Ռումինիան սահմանեց ցմահ ազատազրկում
180Երեկ, 23:45
Կարմիր Ավետարանը զավթված Հովհաննավանքի փոխարեն տարվել է Սուրբ Մարիանե եկեղեցի
131Երեկ, 22:54
