Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
938
Երկուշաբթի, 27 ապրիլի, 2026 թ., 09:39
![]() Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայանի մասնաճյուղը։ Մասնաճյուղի օպերատիվ մշակման տվյալների համաձայն՝ Երևանի ժամանակով ժամը 00:24-ին (տեղի ժամանակով ժամը 05:24-ին) գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Օբիհիրո քաղաքից 42 կմ դեպի արևմուտք։ ԱՄՆ երկրաբանական ծառայությունը նույնպես երկրաշարժի ուժգնությունը գնահատել է 6.1 մագնիտուդ։ Ամերիկացի սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 81 կմ խորության վրա։ Ցունամիի մասին նախազգուշացում չի տրվել։ Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ |

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
14519:26
Ողբերգական ավտովթար՝ Երևանում. կա 1 զոհ
15816:18
Կրակոցներ՝ Երևանում. վիրավորվել է Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի 22-ամյա տղան
14512:24
«Մոր քառասունքից էին վերադառնում». երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին
18112:06
Բելգորոդում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել
22210:20
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ կա 2 զոհ, 5 վիրավորներից 4-ը երեխաներ են
255Երեկ, 21:06
