Տարիներ առաջ վարչապետի հրաժարականը պահանջող Մգեր Արմենիան սատարում է ՔՊ-ին
![]() Ապրիլի 25-ին «Քաղաքացու օրվա» առիթով Ամիրյան փողոցում էր նաև երգիչ Մհերը՝ Մգեր Արմենիան, ով, ինչպես ինքն ասաց, եկել էր տեսնելու, ողջունելու, նկարվելու վարչապետի հետ։ Ավելին, նշեց՝ սատարում է ՔՊ-ին։ Թեման լայն արձագանք է գտել համացանցում։ Ասում են՝ օգտատերերին հատկապես զայրացրել է այն, որ տարիներ առաջ Մգեր Արմենիան պահանջում էր վարչապետի հրաժարականը, ասում, որ իշխանությունն ակնհայտ սպասարկում է թուրքական շահը, իսկ այսօր հակառակ պատկերն է։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ի պատասխան՝ երգիչը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բոլոր նրանց, ում դուր չի գալիս, թե ինչու եմ ես աջակցում ՔՊ-ին և ՀՀ իշխանություններին, առաջարկում եմ միաժամանակ խմել քնաբեր և լուծողական»։ «Հանրային մարդ ես, չի սազում նման գրառումները, սա ավելի շատ անսկզբունքային մարդու գրառում է․․․»,- արձագանքել է օգտատերերից մեկը։
«Իշխանությունն ակնհայտ սպասարկում է թուրքական շահը»․ Մհեր Արմենիա (2024թ․) |

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2815:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
4815:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6915:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
6414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8414:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
10313:48

