Ջիհադիստները ապստամբում են Մալիում. սպանվել է երկրի պաշտպանության նախարարը, ռուսները նահանջում են
![]() Մալիի պաշտպանության նախարար Սադիո Կամարան և նրա ընտանիքի մի քանի անդամներ սպանվել են ապրիլի 25-ին մի քանի քաղաքների, այդ թվում՝ մայրաքաղաք Բամակոյի վրա իրականացված զինյալ հարձակումների արդյունքում, կիրակի օրը հաղորդել է Le Figaro-ն՝ հղում անելով տեղեկացված աղբյուրին։ Նախորդ օրը Մալիի բանակը հայտնել էր, որ Բամակոյում և երկրի ներսում գտնվող մի քանի քաղաքներում մարտեր են սկսվել ազգային զինված ուժերի անդամների և Սահել շրջանի ամենամեծ կազմակերպության՝ «Ալ-Քաիդայի» հետ կապված JNIM-ի (Ջամաաթ Նուսրաթ ալ-Իսլամ վալ-Մուսլիմին) զինյալների միջև։ Թերթի տվյալներով՝ JNIM-ը ստանձնել է տուարեգ ապստամբների հետ համակարգված մի շարք հարձակումների պատասխանատվությունը Մալիում ռազմական հեղաշրջման միջոցով իշխանության եկած իշխող կառավարության դեմ։ JNIM-ի հայտարարության մեջ նշվում են, ի թիվս այլ թիրախների, Մալիի նախագահի նստավայրի, Պաշտպանության նախարարության գլխավոր գրասենյակի և Բամակոյի միջազգային օդանավակայանի վրա հարձակումները։ Ըստ Le Figaro-ի՝ այս հարձակումները վերջին տարիներին JNIM-ի և տուարեգ անջատողական խմբավորման՝ Ազավադի ազատագրման ճակատի (FLA) կողմից Մալիի զինվորականների դեմ իրականացված ամենալուրջ հարձակումներն են։ Ինչպես նշում է ֆրանսիական թերթը, JNIM-ը ընդլայնում է իր ազդեցությունը Սահելում։ ՄԱԿ-ի տվյալներով՝ այն ներկայում ամենաազդեցիկ ջիհադիստական խմբավորումն է և Սահելում ամենակարևոր սպառնալիքը։ Դրա մարտիկների թիվը գնահատելը դժվար է։ Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Ռուսաստանի կողմից աջակցվող «Աֆրիկա կորպուսը» (նախկինում՝ «Վագներ» ՊՄԿ) համաձայնության է եկել ապստամբների հետ անվտանգ նահանջի վերաբերյալ և լքում է քաղաքը, մինչդեռ լքված մալիական զորքերը զանգվածաբար հանձնվում են։ WP-ի տվյալներով՝ ուժեղ կրակոցներ և պայթյուններ են տեղի ունեցել նաև Կաթի քաղաքում, որտեղ գտնվում է երկրի գլխավոր ռազմական բազան։ Բախումներ են տեղի ունեցել նաև Գաոյի նախկին ՄԱԿ-ի բազայում։ |

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
14519:26
Ողբերգական ավտովթար՝ Երևանում. կա 1 զոհ
15816:18
Կրակոցներ՝ Երևանում. վիրավորվել է Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի 22-ամյա տղան
14512:24
«Մոր քառասունքից էին վերադառնում». երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին
18112:06
Բելգորոդում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել
22210:20
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ կա 2 զոհ, 5 վիրավորներից 4-ը երեխաներ են
255Երեկ, 21:06
