Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 26 ապրիլի, 2026 թ.

«Ի՞նչ անուն կարելի է տալ էս «չուվակին», եթե ոչ օտարերկրյա գործակալ»․ Աննա Կոստանյան

57
Այսօր, 02:06
«Ի՞նչ անուն կարելի է տալ էս «չուվակին», եթե ոչ օտարերկրյա գործակալ»․ Աննա Կոստանյան

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ի՞նչ անուն կարելի է տալ հետևյալ սուբյեկտին, եթե ոչ հենց «ինոագենտ», ասել է թե՝ օտարերկրյա գործակալ։
Ուրեմն էս «չուվակը» որպես ՀՀ քաղաքացի, ընտրությունների պաշտպանության երկստանդարտ քողի ներքո, «գործ է տալիս» հայկական սոց.օգտատերերի հաշիվները, որոնք պատկանում են ՀՀ քաղաքացիներին՝ «լավ տղա» բերելով ամերիկյան «խալխի» դեմոկրատ կոնգրեսականներին, թե բա եկեք, հասեք, русские нападают на нашу демократию․
Սույն սուբյեկտը, ժողովրդավարության նուրբ քողի հետևում թաքնված, 21-րդ դարում մարդկանց խոսքի ազատության սահմանափակման գործուն քայլեր է նախաձեռնել ու ոնց հասկանում ենք՝ լավ էլ հաջողել է, քանզի մի քանի հայկական օգտատերերի հաշիվներ YouTube-ում և Facebook-ում շատ արագ ձևով արգելափակել են, ոնց արեցին, օրինակ, իմ պատգամավորական գործունության պաշտոնական յութուբյան ալիքը 2023-ին. #մոնթե և #ազգային բառերն ամբիոնից չարաշահել էի։
Առաջարկում եմ հայ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին «անհամաձայնության» հնարավոր բոլոր գործիքներով, որ ընձեռում է Ֆեյսբուքն ու Յութուբը, բողոքարկել սրա անձնական ու իր հետ փոխկապակցված fip-ային (նախկին՝ sut.am) էջերը սոցհարթակներում՝ Ֆեյսբուքում, Յութուբում, Ինսթագրամում»։

Աղբյուրը`   Աննա Կոստանյան