Իրանի նախագահը և խորհրդարանի խոսնակը հայտնել են ազգի և կառավարության միասնության մասին
![]() Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել են, որ ինչպես իրանական ժողովրդի, այնպես էլ ղեկավարության մեջ պառակտումներ չկան՝ նրանք անխախտ միասնության մեջ են և տրամադրված են հաղթանակի։ «Իրանում չկան արմատականներ կամ չափավորներ, մենք բոլորս իրանցիներ ենք և հեղափոխականներ, և ազգի ու կառավարության երկաթե միասնությամբ, հեղափոխության գերագույն առաջնորդին լիակատար հնազանդությամբ, մենք կստիպենք հանցագործ ագրեսորներին զղջալ իրենց գործողությունների համար»,- նշվում է երկու քաղաքական գործիչների կողմից X-ում հրապարակված հաղորդագրության մեջ։ Նրանք լիակատար վստահություն են հայտնել իրանցիների՝ հաղթանակի հասնելու պատրաստակամության նկատմամբ։ «Մեկ Աստված, մեկ ազգ, մեկ առաջնորդ, մեկ ուղի՝ մեր սիրելի Իրանի հաղթանակի ուղին, որն ավելի թանկ է, քան կյանքն ինքնին»,- նշել են նրանք։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «Իրանը շատ դժվար ժամանակներ է ապրում։ Նրանք չեն կարողանում հասկանալ, թե ով է իրենց առաջնորդը, պարզապես չգիտեն։ Կա ներքին հակամարտություն «արմատականների» և «չափավորների» միջև>»։ |

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2815:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
4815:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6915:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
6414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8414:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
10313:48
