«Ինչի՞ց վախեցաք, որ քննարկումը հրապարակային պիտի լիներ ու շատ բաներ բացահայտվե՞ին»․ Թագուհի Թովմասյան
![]() «Խորհրդարանական լսումներին հրավիրել էինք ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարներին, ՔՊ-ից հրաժարվել են ներկայանալ։ Հրավիրել էինք ԱԺ հանձնաժողովներից Անդրանիկ Քոչարյանին, Արյուսակ Ջուլհակյանին, Վանիկ Օհանյանին, ՊՆ Սուրեն Պապիկյանին, ԱԱԾ-ից Անդրանիկ Սիմոնյանին, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, քննչական ծառայության ղեկավար Արթուր Պողոսյանին, վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանին, ԱՆ Անահիտ Ավանեսյանին, ՀՀ նախագահին, ովքեր բոլորն էլ տարբեր պատճառաբանություններով հրաժարվել են մասնակցել։ Բայց ինձ համար ամենատարակուսելին այն է, որ ՄԻՊ գրասենյակից որևէ ներկայացուցիցիչ չեկավ և չկանգնեց ծնողների կողքին ու չլսեց նրանց»,- այսօր ԱԺ դիմաց ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ «Այս տարիների ընթացքում շահառուների հետ բոլոր հանդիպումները եղել են դռնփակ, որպեսզի մարդկանց մոտ ինֆորմացիայի առումով որևէ հետք չմնա՝ հետագայում իրենց ասածը իրենց հիշեցնելու համար։ Հիմա, երբ ծնողները ասացին, որ ուզում են հրապարակային, բաց քննարկում լինի և ուղիղ եթերում գան ու պատասխանեն հարցերի՝ նրանք խուսափեցին։ Սրանից առաջ 2 անգամ Ալեն Սիմոնյանը ԱԺ մեծ դահլիճում կազմակերպել է քննարկում՝ ծնողների մասնակցությամբ։ Այդ ի՞նչ պատահեց, որ որոշեցիք հիմա ծնողներին չլսել, որ հրապարակային պիտի լինե՞ր ու շատ բաներ բացահայտվե՞ին և իրականությունը բոլորիդ ճակատին շարեին ծնողները, դրա՞ համար վախեցաք»,- շարունակեց պատգամավորը։ |

Թրամփը երկարաձգել է Իրանի հետ հրադադարի ռեժիմը
6209:38
«Պարտվող կողմը չի կարող պայմաններ թելադրել»․ Մեհդի Մոհամմադի
4609:36
Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է. «Հրապարակ»
4809:18
Անձնական SMS-ները կարդալու հազարավոր թույլտվություններ են տվել դատարանները. «Ժողովուրդ»
3709:12
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ՔՊ նախընտրական ծրագրի 3-րդ մասը (տեսանյութ)
6109:06
«Պետք է գնահատել ոչ թե վերջին ամիսների «խայծը», այլ ամբողջ 8 տարվա արդյունքը»․ Մանուել Մանուկյան
17202:06
