«Ինչո՞վ է պայմանավորված հայաստանյան ընտրությունների միջազգային նշանակությունը»․ Գարիկ Քեռյան
![]() Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երկու կարևոր ներքաղաքական իրադարձություններ վճռական ազդեցություն կունենան հարավկովկասյան տարածաշրջանում ուժային կենտրոնների ազդեցության գոտիների սահմանագծման համար: Մեկն արդեն տեղի է ունեցել: Դա 2024թ. խորհրդարանական ընտրություններն էին Վրաստանում: Եթե հիշում եք՝ պայքարը շատ թեժ էր: ԵՄ ղեկավարությունը արեց առավելագույնը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի գլխվորությամբ արևմտամետ ուժերի հաղթանակն ապահովելու համար: Վրաստանին արագացված տեմպերով տրվեց ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, ոտքի ելան գրանտակեր հասարակական կազմակերպություններն ու եվրոպամետ ներկա ու նախկին գործիչները: Սակայն համառ պայքարի արդյունքում արևմտամետները պարտվեցին: Սահակաշվիլին մնաց բանտում: Բիձինա Իվանիշվիլիի քաղաքական կուսակցությունը՝ «Վրացական երազանքը» պահպանեց իշխանությունը: Սրանով ավարտվեց Վրաստանի աշխարհաքաղաքական տեղաշարժը արմատական արևմտամետությունից դեպի կենտրոն, առավել հավասարակշռված հարաբերություններ Ռուսաստանի հետ, առավել չեզոք/ազգանպաստ դիրքորոշումներով: Հիշենք նաև, որ այս դրեյֆի սկզբնապատճառը Թբիլիսի առջև դրված կոշտ պահանջ էր, բացել երկրորդ ճակատը Ռուսաստանի դեմ: Ուկրաինացման սցենարից ահաբեկված վրաց հասարակությունը և քաղաքական վերնախավը եկան ընդհանուր դիրքորոշման և հետընտրական հակաիշխանական շարժումն աստիճանաբար մարեց: Այսպիսով ԱՄՆ և ԵՄ-ն տարածաշրջանում զրկվեցին իրենց հիմնական ազդեցության լծակից: Մնացին Ադրբեջանն ու Հայաստանը: Ադրբեջանում գունավոր հեղափոխության սցենարները երբևե չաշխատեցին, պատճառը սերտ դաշնակցային հարաբերություններն են Թուրքիայի հետ և Բաքվին արևմտյան ազդեցության գոտում պահելու հույսը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան է: Որքանով է դա աշխատում՝ դժվար է ասել, և սա առավել ծավալուն թեմա է: Բայց մի իրողություն առավել հավանական է, թուրք-ադրբեջանական միասնությունը գործում է բավականին անկախ և ինքնուրույն դերակատար է միջազգային ասպարեզում: Մնաց Հայաստանը: Եթե առաջիկա ընտրություններում ռուսամետ քաղաքական ուժերը կարողանան առավելության հասնել, ապա Հարավային Կովկասում Արևմուտքի ազդեցության հնարավորությունները կտրուկ կսահմանափակվեն: Կտապալվի նաև տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու համար երեք տասնամյակից ավելի ձգվող համառ պայքարը: Ահա սրանով է պայմանավորված հայաստանյան ընտրությունների միջազգային նշանակությունը: Այս համատեքստում հասկանալի է նաև Մոսկվայի և Բրյուսելի առավել մեծ շահագրգռվածությունն ու ֆավորիտ ուժերին հովանավորելու ձգտումը»: Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

Թրամփը երկարաձգել է Իրանի հետ հրադադարի ռեժիմը
6209:38
«Պարտվող կողմը չի կարող պայմաններ թելադրել»․ Մեհդի Մոհամմադի
4609:36
Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է. «Հրապարակ»
4809:18
Անձնական SMS-ները կարդալու հազարավոր թույլտվություններ են տվել դատարանները. «Ժողովուրդ»
3709:12
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ՔՊ նախընտրական ծրագրի 3-րդ մասը (տեսանյութ)
6109:06
«Պետք է գնահատել ոչ թե վերջին ամիսների «խայծը», այլ ամբողջ 8 տարվա արդյունքը»․ Մանուել Մանուկյան
17202:06
