«Մանրախնդիր փոքրիկ խմբակը Սամվել Կարապետյանին թույլ չի տալիս այցելել հայրական շիրիմին»․ Գոհար Ղումաշյան
![]() «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը գրում է. «Հայտնի արգելքի պատճառով Սամվել Կարապետյանի հետ չէի հանդիպել շուրջ 10 ամիս։ Այս տասը ամիսների ընթացքում քաղաքական ռեպրեսիաների մեքենան աշխատեց ողջ ուժով՝ բռնաճնշումներ, տնային կալանք, սուտ լուրեր, հոգեբանական ճնշում և մանիպուլյացիաներ։ Պատկերացրեք, թե որքան մանրախնդիր է փոքրիկ խմբակը, որ թույլ չի տալիս Սամվել Կարապետյանին այցելել հայրական շիրիմին։ Սա դասագրքային հոգեբանական տեռոր է։ Բայց այսքանից հետո ես տեսա նույն Սամվել Կարապետյանին՝ ներողամիտ, մեծահոգի ու լավատես։ Ոչինչ չի փոխվել։ Նա շարունակում է մնալ նվիրված իր հայրենիքին, հավասարակշիռ ու սթափ հայացքով է գնահատում իրականությունը։ Ավելին՝ կիսվեց բազմաթիվ նոր գաղափարներով և Հայաստանը զարգացնող նոր նախագծերի տեսլականով։ Օրեր անց մեր երկիրը կառաջնորդի այսպիսի ուժեղ, հավասարակշիռ ու չհանձնվող առաջնորդ, ով կբերի փոփոխություն։ Օրեր անց մենք կսկսենք կառուցել ամուր և ուժեղ Հայաստան ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ»։ Աղբյուրը` Գոհար Ղումաշյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
5103:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
84Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
107Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
167Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
140Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
125Երեկ, 17:06
