«Ստեփանակերտի գլխավոր եկեղեցին ոչնչացվել է․ ՀՀ ոչ մի կառույց ծպտուն չի հանում»․ Էդմոն Մարուքյան
![]() «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ինչպես հայտնում են Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալությունից՝ Ստեփանակերտում ոչնչացվել է Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին։ Մի քանի օր առաջ էլ ադրբեջանցիները քանդել էին նույն Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցում գտնվող Սուրբ Հակոբ եկեղեցին։ «Մեր պետական որևէ ինստիտուտ չի դատապարտելո՞ւ սա։ Հիշո՞ւմ եք Ստեփանակերտի այդ մեծ եկեղեցին, հողին են հավասարացրել, ամեն ինչ քանդում են, հողին են հավասարացնում, ու դուք հավատում եք նախաստորագրված խաղաղության այս փաստաթղթի՞ն․․․ Հունիսի 7–ին մենք բոլորս հնարավորություն ունենք այս ամեն ինչը կանգնեցնելու, եթե չէ, հայկական քրիստոնեական մշակույթի ոչնչացումը շարունակվելու է այսօրվա Հայաստանի, «իրական» Հայաստանի տարածքում, որովհետև այսօր ծպտուն չենք հանում այն ամեն ինչի վերաբերյալ, որ տեղի է ունենում, որպես հայ, որպես մարդ, որպես քրիստոնյա, որպես պետություն»,- տեսանյութում նշում է Մարուքյանը։ Աղբյուրը` Էդմոն Մարուքյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
5103:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
84Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
107Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
167Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
140Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
125Երեկ, 17:06
