Երևան`   +17 °C
Այսօր`   Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.

«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան

78
Այսօր, 14:54
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին՝ նրան մեղադրելով հատկապես Ադրբեջանի գործած հանցանքները և հակաիրանական գործողությունները կոծկելու համար։
Իրանցի հայտնի վերլուծաբան Էհսան Մովահեդիանը տարածել է տեսանյութ՝ գրելով․ «Իրանի ճանապարհների նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ Փեզեշքիանը բացահայտ խոսում է Աֆղանստանից, Պակիստանից և Իրաքյան Քրդստանից Իրանի տարածք թշնամու ուժեր ներթափանցելու պլանների մասին, բայց նա դիտավորյալ կամ ակամա բաց է թողնում Բաքվում իր ազգակիցների կողմից Իրանի դեմ հարձակումների մասին»։
Հատկապես 2025-ի ամառվանից Իրանում ավելի մեծ թափ է հավաքել երկրի նախագահի նկատմամբ անվստահությունը։ Քաղաքական ուժերը, փորձագետները, ժողովուրդը ընդհանուր առմամբ Փեզեշքիանին համարում են թուրքական ազդեցության գործակալ, որը խանգարում է Իրանին՝ կոշտ դիրքորոշում որդեգրել Ադրբեջանի նկատմամբ։
Չնայած դրան՝ Ադրբեջանը ամեն հնարավոր առիթով վնասում է Իրանին ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական առումով։ Իրանում մշտապես խոսում են այն մասին, որ երկրի նախկին նախագահ Ռեիսին ոչ թե եղանակի պատճառով ավիավթարի զոհ է դարձել, այլ նրա ուղղաթիռը ոչնչացրել են գրավյալ Արցախի հարավում տեղակայված իսրայելական հատուկ ջոկատայինները։
Վերջերս էլ շարունակ լուրեր են տարածվում Իրանում, որ Իսրայելի դրոնները և կործանիչները թռիչքներ կատարում են հենց Ադրբեջանի տարածքից»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան