«Ահավոր վտանգը ժամանակին նկատեց Հայ Եկեղեցին». Գևորգ Դանիելյան
![]() ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գաղտնալսված զրույցի մի հատվածի միտումնավոր հրապարակումը, ցավոք, ինչպես և սպասվում էր, հետապնդեց զուտ քաղաքական նպատակ՝ տարածելու այն ակնհայտ կեղծ թեզը, թե իբր հակառակորդ քաղաքական ուժը վիրավորական խոսույթով է արտահայտվում հանրության հասցեին։ Նախ, օժանդակ աշխատակցի ակնհայտ անթույլատրելի մասնավոր արտահայտությունը ոչ մի պարագայում չի կարող դիտվել իբրև հավաքական դիրքորոշում, իսկ եթե նույն տրամաբանությամբ շարժվենք, ապա հարկ կլինի հիշել այլոց մեղադրող իշխանական քաղաքական ուժի արդեն պատասխանատու ներկայացուցչի հայտնի «պողոսներ» արտահայտությունը, որոնց կարծիքը չեն պատրաստվում հաշվի առնել, ինչը բնավ եզակի դեպք չէ։ Վերջապես, այս ներքին երկպառակությունը, միջանձնային հարաբերություններում ատելության և վիրավորանքի համատարած խոսույթը պատահական չի ձևավորվել, ավելին՝ հենց վերը նշված զուտ մասնավոր դեպքը անհարկի հանրայնացնելու նկրտումների արդյունք է։ Աղբյուրը` Գևորգ Դանիելյան |

«Ես ՌԴ քաղաքացի չեմ եղել, միայն ՀՀ-ի քաղաքացի եմ. Ալեն Ռոբերտովի՛չ, այդպիսի բաներ մի՛ արեք»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
020:24
«Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի է՞». Ալեն Սիմոնյան (լուսանկար)
2020:18
«Եվրոպայում ունիտազներն ավելի մաքուր են, քան սրանց բերանի խոսույթը»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
4920:00
«Սերմանում են անհայրենիքություն, անթասիբություն․ ՀՀ-ն կիշխանազրկենք այս տեսակից»․ Կարեն Սիմոնյան (տեսանյութ)
7819:18
«Իրենք արդեն իրենց «չամադաններն» են հավաքում»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
11119:00
«Հեղափոխության արդյունքում մենակ մի փոքրիկ խմբակ սկսեց լավ ապրել»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
5618:42
