«Սմբատ Լպուտյանն ազատ է արձակվել՝ չբացակայելու արգելքով». Ռուբեն Մելիքյան
329
Շաբաթ, 18 ապրիլի, 2026 թ., 17:36
![]() Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանը Հակակոռուպցիոն կոմիտեից ազատ է արձակվել՝ չբացակայելու արգելքով։ Նրան երկու մեղադրանք է առաջադրվել։ «Մեղադրանքները վերաբերում էին խարդախության օժանդակությանը և պաշտոնական կեղծիքին... Լպուտյանը որևէ դիտավորյալ արարք չի կատարել, այլ մանրամասներ չեմ կարող հայտնել՝ կաշկանդված լինելով նախաքննական գաղտնիքով»,- նշել է փաստաբանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալել են Սմբատ Լպուտյանին, ըստ նախնական վարկածի, նրա ձերբակալությունը կապ ունի Մանկավարժական համալսարանի շուրջ հարուցված քրեական վարույթների հետ։
Աղբյուրը` Ռուբեն Մելիքյան |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
