Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 17 ապրիլի, 2026 թ.

«Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելով՝ կասկածի տակ է դրվում ԱԺ ընտրությունների լեգիտիմությունը»․ Ոսկան Սարգսյան

74
Այսօր, 12:30
«Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելով՝ կասկածի տակ է դրվում ԱԺ ընտրությունների լեգիտիմությունը»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելով՝ կասկածի տակ է դրվում ԱԺ ընտրությունների լեգիտիմությունը․
Բոլրին էլ պարզ է, որ հունիսի 7-ի ընտրություններում Նիկոլ Փաշինյանի իշխանության, ՔՊ-ի գլխավոր մրցակիցը «ՈւԺեղ Հայաստան»-ն է։ Հնարովի մեղադրանքով Սամվել Կարապետյանին երկար ամիսներ կալանքի, ապա տնային կալանքի տակ պահելով՝ հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ է դրվում։ Դա նման է այն բանին, որ վազքի մրցումներից առաջ գլխավոր մրցակցիդ ոտքերը կապես, որ չկարողանա վազել, հաղթել։ Այսօր՝ ապրիլի 17-ին Հակակոռուպցիոն դատարանում Սամվել Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործով նիստ է նշանակված։ Պաշտպանական կողմը նրա խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացրել, իսկ դատախազը միջնորդել է 3 ամսով երկարաձգել տնային կալանքը: Դատավոր Վահե Դոլմազյանը պետք է կարողանա արդար որոշում կայացնել, արդարադատություն իրականացրել, որքան էլ դա դժվար լինի»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան