Երևան`   +3 °C
Այսօր`   Երեքշաբթի, 14 ապրիլի, 2026 թ.

«Սա այլևս իրավական գործընթաց չէ, այլ բարոյականության անկում»․ Ռոբերտ Ամստերդամ

94
Այսօր, 19:18
«Սա այլևս իրավական գործընթաց չէ, այլ բարոյականության անկում»․ Ռոբերտ Ամստերդամ

Միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամի ֆեյսբուքյան գրառումը․ «Այն, ինչ տեղի է ունենում Գոհար Ղումաշյանի հետ, դուրս է բանականության և մարդկայնության ցանկացած սահմաններից: Քաղաքական ուժի անդամին բերման են ենթարկել, և այս պահին քննվում է նրա կալանավորման միջնորդությունը՝ բարեգործական գործունեության իրականացման արգելքը խաթարելու անհեթեթ կասկածանքով։
Սա բացահայտ հիշաչար վրեժխնդրություն է: Գոհարը նորածին երեխայի մայր է, ում քառասուն օրականը նոր է լրացել: Կրծքով կերակրող մոր նկատմամբ նմանատիպ իրավական գործընթաց նախաձեռնելը՝ հիմնված նման շինծու պատրվակների վրա, սարսափեցնող է և անմարդկային։
Սա այլևս իրավական գործընթաց չէ, այլ բարոյականության անկում և քաղաքական ընդդիմախոսներին դաժանությամբ լռեցնելու ամոթալի փորձ։ Ոչ մի պետություն չի կարող իրեն ժողովրդավար համարել, երբ մարդու տարրական իրավունքներն ու արժանապատվությունը ստորադասվում են քաղաքական շահերին։

Աղբյուրը`   Ռոբերտ Ամստերդամ