«Գիտակցաբա՞ր են գնացել Փաշինյանի քարոզարշավային ճաշին». Նարինե Կիրակոսյան
96
Այսօր, 15:06
Լրագրող Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյանը հանդիպել է խոշոր գործարարներին։ Անդին, թե ո՞վ է մասնակցել, ո՞ւմ ամոթանք տանք, հարց է ծագում․ - Որևիցե երկրի ղեկավարի մոտ գործարարները այդքան հաճախակի ճաշի՞ գնում են, նրա կողակցի և կուսակցության հիմնադրամներին փող տալի՞ս են։ Ես այդքան շատ երկրներում եղել եմ, բայց ճիշտն ասած նման օրինակներ չեմ հիշում։ Բայց շատ մի հայհոյեք այդ մարդկանց, որովհետև նրանց համար միևնույնն է դուք պատերազմում երեխա կորցրե՞լ եք, կամ Արցախի կորուստի համար նրանք ցավո՞ւմ են ․․․ Հա, իսկապես իզուր պետք չի նյարդայնանալ, որովհետև Հայաստանում մեկը զոհվում է, մյուսը փող է դիզում, անունը դնում են աշխատատեղեր է ապահովում, և, Հայաստանում նորմալ է, որ դու մի կերպ ապրես, բայց «նիկոլ ջան»-ին պաշտես, մյուսն էլ լաբուտեններ հագած գնա Մոնակոներում, որ սիրուն նկարներ ինստայում գցի ու ասի, թե ինքը քաղաքականությամբ չի զբաղվում։ Կա նաև այն տեսակը, ով երկրիդ հերն անիծածին փող է քցվում, երբ պահանջի ու վազում հետը ճաշի, պատճառաբանելով, թե բիզնեսը կկորցնի։ Բոլոր երեք տեսակներն էլ իրականում նույն դերակատարումն ունեն Արցախի կորստի, Հայաստանի հայաթափման ու անարդարության մթնոլորտի ստեղծաման մեջ։ Ամեն դեպքում պետական արարողակարգերի ո՞ր կետով է նման սեղան գցվում։ Ի՞նչ տոնին ընդառաջ, ինչ պաշտոնական պրոտոկոլով են նախաճաշում այս գործատուները ՀՀ վարչապետի հետ, եթե այդ սեղանի շուրջ Փաշինյանն իրենց իր կուսակցության նախընտական ծրագիրն է ներկայացնում։ Նրանք գիտակցաբա՞ր են գնացել Փաշինյանի անձնական քաղաքական քարոզարշավային ճաշի»: