«Դաշինք չլինելու պարագայում առաջին նախագահի գնահատականը կփոխվի՞». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «ՀԱԿ-ը հայտարարել է, որ առանձին կմասնակցի խորհրդարանի ընտրությանը: Կուսակցությունը նշում է, որ չի ստացվել Սամվել Կարապետյանի Ուժեղ Հայաստանի հետ դաշինք, իրենցից անկախ պատճառով: ՀԱԿ հայտարարության մեջ նշվում է, որ իրենք արել են դաշինքի գնալու համար անհրաժեշտ ամեն ինչ, ցուցաբերել ճկունություն, եւ այլն: Ես ծանոթ չեմ իհարկե քննարկումներին, չգիտեմ ինչ հարցեր են շոշափվել ՀԱԿ ու Ուժեղ Հայաստանի միջեւ, սակայն կարծում եմ, որ դաշինքը հենց սկզբից չէր կարող լինել այսպես ասած «համաչափության» սկզբունքով: Ի վերջո, հարկ է արձանագրել, որ Սամվել Կարապետյանի մեկնարկային պայմաններն այնպիսին են, որ նա մեծ հաշվով չունի այլ ուժերի էական աջակցության կարիք՝ զուտ քաղաքական ռացիոնալության տեսանկյունից: Կրկնեմ, սա խիստ սուբյեկտիվ գնահատակկանս է, որովհետեւ տեղյակ չեմ ՈՒՀ եւ ՀԱԿ ուժերի քննարկումներին: Բայց, նաեւ կարծում եմ, որ ՀԱԿ համար ուժեղ քաղաքական քայլ կլիներ, եթե առանձին մասնակցության փոխարեն ընտրվեր օրինակ Ժառանգության տարբերակը, կամ՝ ՀՀԿ տարբերակը, չմասնակցել անմիջականորեն եւ հայտարարել աջակցության մասին: Իհարկե միարժեք չեմ կարող պնդել, թե հակառակ դեպքում ՀԱԿ հայտնվում է ձայն «փոշիացնելու» ռիսկի ներքո, որովհետեւ վերջին հաշվով դա էլ կախված է ընտրության արդյունքից: Որովհետեւ կարող է լինել այնպիսի արդյունք, որ այսպես ասած «փոշիացած» ձայները համախառն ավելացնեն ընդդիմադիր ուժերի, քան իշխանության տեսակարար կշիռը: Ավելին, չենք կարող իհարկե բացառել նաեւ, որ ՀԱԿ գուցե առաջնորդվում է ընտրողին ընտրատեղամաս տանելու, այսինքն բարձր մասնակցություն ապահովելու սկզբունքով: Կուսակցությունը գուցե համարում է, որ իր ընտրողը չի գնա տեղամաս, եթե անմիջապես չլինի ՀԱԿ-ը: Բայց արդյո՞ք ընտրողը չէր լինի կարգապահ, եթե օրինակ կուսակցությունը կոչ աներ գնալ եւ քվեարկել իքս ընդդիմադիր ուժին, դիցուք՝ Ուժեղ Հայաստանին, ելնելով թեկուզ հենց ՀԱԿ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի բարձրաձայնած սկզբունքից: Այստեղ իհարկե հետաքրքիր է նաեւ, թե ինչ դիրքորոշում կարտահայտի առաջին նախագահը: Նրա գնահատականը կփոխվի՞՝ դաշինք չլինելու պարագայում, թե՞ ոչ»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Պատերազմը վատ բան է, բայց ավելի լավ է, քան գառան նման դողալն ու մորթվելը». Կոնստանտին Տեր-Նակալյան
7403:06
«Որևիցե միջազգային կառույց ու օրենք չի կարողանում կանգնեցնել այս խելահեղությունը». Արթուր Ղազարյան
8800:54
«Ձեռքբերում եմ համարում թե՛ իսկական արևմտամետ, և թե՛ իսկական ռուսամետ ճանաչելը». Արա Պողոսյան
8500:42
«Զորի Բալայանը շատ լավ հասկանում էր՝ ով էր բերվել իշխանության, ու Արցախի համար դա ինչ գին կունենա». Ալեն Ղևոնդյան
8800:12
«Վարչապետը տասը հոգու ուղեկցությամբ մտնում է մանկապարտեզի խոհանոց՝ առանց հատուկ հագուստի». Հակոբ Բադալյան
8600:00
«Դավիթ Բաբայանի ծնունդն է. վստահ եմ, որ նա առավոտից մտքերով Արցախում է». Տիգրան Աբրահամյան
109Երեկ, 23:29
