Երևան`   +4 °C
Այսօր`   Երկուշաբթի, 06 ապրիլի, 2026 թ.

«Պատերազմը վատ բան է, բայց ավելի լավ է, քան գառան նման դողալն ու մորթվելը». Կոնստանտին Տեր-Նակալյան

87
Այսօր, 03:06
«Պատերազմը վատ բան է, բայց ավելի լավ է, քան գառան նման դողալն ու մորթվելը». Կոնստանտին Տեր-Նակալյան

«Ադեկվատ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր «խաղաղասերների» հիմնական փաստարկներից մեկը, թե ինչու հանկարծ ու հանկարծ չպետք է թույլ տալ պատերազմ լինի Ադրբեջանի հետ՝ 44օրյա պատերազմն է ու մյուս բախումները, երբ հայկական կողմի «օդը բաց էր»:
Էդ «դե օդը բաց էր, ապե» փաստարկը արդեն մանտռա ու աղոթք են սարքել, այնինչ, մեր «բաց օդը»-ի ֆոնին շատ նեռվային ծխում են «բաց օդերը»՝ ուկրաինացիքի, ռուսների, Հեզբոլլայի ու պարսիկների: Համեմատած իրանց, մեր «բաց օդը» ժելեզնի կուպլ++ ա, բայց ինչ-որ անհնարին չի դարձնում իրանց համար մարտական խնդիրների կատարումը:
Ասածս ի՞նչ ա. եթե մարդը անպայման որոշել է կանխավ լցնել տակը, իրեն պետք են «լուծողականներ» ու հիմա մեզ մոտ էդ «լուծողականը» դարձել ա կոնկրետ քաղաքական ակտիվ, որը իշխանությունների հիմնական հոգեբանական հենարան ա ծառայում: Կոտրեք, մերժեք, հակադրվեք էղ, կներեք, բայց քաքլան կեցվածքը ու դրանով սրանք մի հենարանից էլ կզրկվեն:
Պատերազմը վատ բան է, «բաց օդով», «Աննայի հերոս» գեներալիտետով ու հանձնված դիրքերով պատերազմը՝ համ վատ, համ բարդ բան է, բայց, միևնույն է, ավելի լավ բան է, քան գառան նման դողալն ու մորթվելը... ուզում ես դրա անունը խաղաղություն դիր, ուզում ես սուպեր խաղաղություն դիր, դրանից այն լավը չի դառնում»։