Ղազախստանը Հայաստանի երկաթուղային ցանցի կոնցեսիոն կառավարումը ձեռքբերելու շուրջ բանակցություններ չի վարում
523
Երկուշաբթի, 06 ապրիլի, 2026 թ., 17:58
![]() Ղազախստանը ներկայումս բանակցություններ չի վարում հայկական երկաթուղային ցանցի ռուսական կոնցեսիայի ձեռքբերման շուրջ։ Այս մասին Интерфакс-Казахстан-ին հայտնել են «Ղազախստանի Թեմիր Ժոլի» («Ղազախատանի երկաթուղիներ») ազգային ընկերությունից և հանրապետության տրանսպորտի նախարարությունից։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը դեմ չէ Ղազախստանի կողմից հայկական երկաթուղային ցանցի կոնցեսիայի ձեռքբերմանը: Ապրիլի 1-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարումը Ղազախստանին փոխանցելու շուրջ Ռուսաստանը բանակցություններ չի վարում ո՛չ Երևանի, ոչ էլ Աստանայի հետ։ |

Մեղրիի քաղաքապետին և՛ մեղադրում են, և՛ աջակցում․ «Հրապարակ»
1509:06
«Եթե չլինեին կադրային սպաները, չէր լինելու բանակ, հետևաբար՝ հաղթանակներ»․ Արթուր Դանիելյան
4609:00
«Կայուն են մնալու մեր անկախական գաղափարախոսությունը և ձեր լակեյությունը»․ Լևոն Զուրաբյան
13301:06
Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
10400:48
«Իրանի հետ պատերազմը կարող է ավարտվել նոյեմբերյան ընտրություններից հետո». Թրամփ
18700:36
«Կարճատև զրույցներ՝ արտերկրի գործընկերների հետ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10600:18
