Կոսաչևն արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ գազի գնի շուրջ հայտարարությանը
![]() ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչևն անդրադարձել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը․ «Ռուսական գազի ներկայիս գինը հզոր խթան է Հայաստանի տնտեսության զարգացման համար և նշանակալի գործոն երկրի կայունության համար: Ուշադրություն գրավեց Ալեն Սիմոնյանի՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի հնչեցրած ռեզոնանսային հայտարարությունը, ըստ որի՝ եթե, այսպես ասած, որոշում ընդունվի Հայաստանի համար ռուսական գազի գնի բարձրացման մասին, ապա Հայաստանը դուրս կգա Եվրասիական տնտեսական միությունից և այլ կառույցներից։»,- ասել է Կոսաչևը։ Կոսաչևը նշել է, որ Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ Ռուսաստանի նախագահը հիշեցրել է իրեն, որ Ռուսաստանը Հայաստանին գազ է վաճառում 177,5 դոլարով՝ 1000 խորանարդ մետրի համար, մինչդեռ Եվրոպայում գները գերազանցում են 600 դոլարը։ «Կարծում եմ՝ արդար և ազնիվ կլինի, որ հայ քաղաքական գործիչները հաշվի առնեն Ռուսաստանի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության մասշտաբները, այլ ոչ թե ենթադրեն գնագոյացման քաղաքականության հիպոթետիկ փոփոխությունների մասին», - ընդգծեց սենատորը։ |

«Հավաքական ընդդիմությունը շանս չունի արտահերթում, եթե հանրաքվե լինի, կողմ է քվեարկելու»․ Գոռ Մադոյան
10618:00
«Հիշում է Քիմ Քարդաշյանի ծննդյան տարեդարձը, իսկ հիշո՞ւմ է, որ ճակատագրական տարիներին եղել է Հայաստանի նախագահ»․ Հակոբ Բադալյան
9017:42
«Ի՞նչ ֆոկուս արեցին նիկոլենք՝ ձգձգելով դատական ակտի հրապարակումը»․ Կարեն Վրթանեսյան
10417:36
«Տպավորություն է, որ «մոլորվելը» դառնում է անվտանգության միջադեպերի բացատրություն»․ Վահագն Սարոյան
12017:24
«Ֆրանսիայի իշխանությունները կարգելեն այն ցույցերը, որոնք կազմակերպված չեն արհմիությունների կողմից»․ Մակրոն
13617:19
««Հայաստան» դաշինքի վրա հույս դնել չի կարող»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
11517:12
