Երևան`   +11 °C
Այսօր`   Երկուշաբթի, 06 ապրիլի, 2026 թ.

«Բանակում չծառայած, ազատամարտին չմասնակցած մարզպետը և ռազմական վարժարանի սանուհին». Ոսկան Սարգսյան

81
Այսօր, 20:00
«Բանակում չծառայած, ազատամարտին չմասնակցած մարզպետը և ռազմական վարժարանի սանուհին». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բանակում չծառայած, ազատամարտին չմասնակցած մարզպետը և ռազմական վարժարանի սանուհին
Տավուշի մարզպետարանը հայտնում է , որ մարզպետ Հայկ Ղալումյանը շնորհակալագրով և հուշանվերով պարգևատրել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սան Մարգարիտ Հովսեփյանին,որը դարձել է 2026 թվականի ձյուդոյի և սամբոյի Հայաստանի առաջնության հաղթող՝ ներկայացրելով Տավուշի մարզը։ Մարզպետ Հ․ Ղալումյանը բանակում չի ծառայել, ազատամարտին չի մասնակցել, 2020թ․ հոկտեմբերին կոչ էր արել գնալ Արցախ, մարտնչել, ջոկատ էր կազմել, սակայն այդպես էլ Արցախ չմեկնեց։ Նա ամեն տարի մարզում զինակոչ է հայտարարում, ուրիշների տղաներին բանակ ուղարկում, լուսանկարվում ռազմական վարժարանի սանուհու հետ»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան