Երևան`   +6 °C
Այսօր`   Երկուշաբթի, 06 ապրիլի, 2026 թ.

«Դավիթ Բաբայանի ծնունդն է. վստահ եմ, որ նա առավոտից մտքերով Արցախում է». Տիգրան Աբրահամյան

83
Երեկ, 23:29
«Դավիթ Բաբայանի ծնունդն է. վստահ եմ, որ նա առավոտից մտքերով Արցախում է». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր Դավիթ Բաբայանի ծնունդն է, իսկ նա դեռ Բաքվի բանտում է:
Պատկերացնում է, թե ինչ մտքերի ու ապրումների մեջ են նրա ընտանիքի անդամներն ու մերձավոր հարազատները:
Վստահ եմ, որ Դավիթն առավոտից մտքերով Արցախում է, լավ օրերի հիշողություններով ու անցած կյանքով:
Նաև համոզված եմ, որ և՛ Դավիթը, և՛ Բաքվի բանտում գտնվող մեր մյուս հայրենակիցները պակաս մտահոգված չեն Հայաստանով և մեր ժողովրդի ապագայով:
Դավիթ ջան, ծնունդդ շնորհավոր: Ընտանիքիդ համբերություն, քեզ ու մեր ընկերներին շուտափույթ վերադարձ»: