Երևան`   +6 °C
Այսօր`   Երկուշաբթի, 06 ապրիլի, 2026 թ.

«Որևիցե միջազգային կառույց ու օրենք չի կարողանում կանգնեցնել այս խելահեղությունը». Արթուր Ղազարյան

70
Այսօր, 00:54
«Որևիցե միջազգային կառույց ու օրենք չի կարողանում կանգնեցնել այս խելահեղությունը». Արթուր Ղազարյան

Ծրագրավորող, մաթեմատիկոս Արթուր Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դոնալդ Թրամփը քիչ առաջ հստակեցրեց վերջնագրի ժամը։ Դա կլինի Երևանի ժամանակով չորեքշաբթի օրը, առավոտյան 4-ին։
Նա գրել է՝
«Երեքշաբթին Իրանում կլինի «Էլեկտրակայանների օր» և «Կամուրջների օր»՝ բոլորը մեկում։ Նման բան դեռ չի եղել !!! Բացե՛ք այդ անիծյալ նեղուցը, դուք խելագար սրիկաներ, թե չէ դժոխքում կհայտնվեք - ՄԻԱՅՆ ՏԵՍԵՔ: Աղոթեք Ալլահին: Նախագահ ԴՈՆԱԼԴ Ջ. ԹՐԱՄՓ»
Ու որևիցե միջազգային կառույց ու օրենք չի կարողանում կանգնեցնել այս խելահեղությունը։

Աղբյուրը`   Արթուր Ղազարյան