«Կրոկուս»-ում ահաբեկչություն իրականացնողներից մեկն ինքնասապան է եղել բանտախցում
![]() «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկչության հանցակիցներից մեկը, որը դատապարտվել էր ցմահ ազատազրկման, ինքնասպան է եղել Մոսկվայի նախնական կալանքի կենտրոնի իր խցում, ՌԻԱ Նովոստիին հայտնել են իրավապահ մարմինների աշխատակիցները։ «Յուսուֆզոդա Յակուբջոնի Դավլաթխոնը ինքնասպան է եղել Մոսկվայի նախնական կալանքի կենտրոնում», - ասել է գործակալության աղբյուրը։ Նշված անձը, ով իսլամական ծայրահեղական գաղափարներ քարոզող խմբի անդամ էր, ըստ գործի նյութերի, հենց այդ խմբի ղեկավարների հրահանգներն է կատարել Ռուսաստանում, և «Կրոկուս»,-ում ահաբեկչությունից հետո փորձել է «Վնուկովո» օդանավակայանում ինքնաթիռ նստել ու մեկնել երկրից, սակայն նրան ձերբակալել են անձնագրային ստուգման ժամանակ։ Ահաբեկչի անշնչացած մարմինն այսօր են հայտնաբերել բանտախցում։ Ըստ ՌԴ իրավապահ մարմինների, քրեակատարողական ծառայության բժիշկն անմիջապես կանչվել է բանտախուց, սակայն վերակենդանացմանն ուղղված ջանքերն արդյունք չեն տվել։ Հիշեցնենք՝ «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում ահաբեկչությունը տեղի էր ունեցել 2024 թվականի մարտի 22-ին, 149 մարդ էր զոհվել։ |

«Մեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին». Նիկոլ Փաշինյան
6021:36
«Պետք է ապահովել, որ Հայաստանում Եկեղեցու նկատմամբ տեղի ունեցողը չանտեսվի Վաշինգթոնում». (տեսանյութ)
6221:30
Վլադիմիր Զելենսկու նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելին պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ)
11221:19
«Գորիսում 111 տուժած՝ 10 ամսում. թափառող շների խնդիրը շարունակում է մնալ արդիական». Արև Աբելյան
8220:48
«Երբ ժողովրդավարական երկիր եք, ուզում եք ժողովրդավարական ակումբում լինել». Նիկոլ Փաշինյան
8820:30
Զելենսկին ուրվագծել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև նոյեմբերի 10-11-ը նախատեսված բանակցությունների թեմաները
13619:13
