Երևան`   +19 °C
Այսօր`   Երկուշաբթի, 14 սեպտեմբերի, 2026 թ.

Թափառող շների համար կացարան է կառուցվում

218
Երկուշաբթի, 06 ապրիլի, 2026 թ., 11:18
Թափառող շների համար կացարան է կառուցվում

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ներկայացվեց թափառող շների համար նախատեսված կացարանի կառուցման ծրագրի նախագիծը: Նշվեց, որ կառուցման աշխատանքները մեկնարկել են, կավարտվեն մոտ 6 ամսից: Կենդանիներն ապահոված են լինելու կերով, ջրով, բժշկական ծառայություններով: Կացարանը նախատեսված է շուրջ 300 կենդանիների համար, վերջիններս լինելու են ստերջացված ու պատվաստված: