Իրանը գանձում է մինչև 2 միլիոն դոլար Հորմուզի նեղուցով 1 նավարկության համար. #Bloomberg
![]() Չնայած Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փաստացի շրջափակմանը, փոքր թվով նավեր կարողացել են անցնել։ Bloomberg-ը պարզել է, որ Իրանն սկսել է վճար գանձել դրանցից մի քանիսից։ Սա խախտում է նավարկության ազատության սկզբունքը և ընդգծում է Թեհրանի վերահսկողությունն աշխարհի ամենակարևոր ծովային էներգետիկ միջանցքի նկատմամբ։ Իրանը գանձում է մինչև 2 միլիոն դոլար մեկ նավարկության համար, հավաստիացնում են հարցի հետ ծանոթ անձինք։ Նրանք ասում են, որ վճարը ձևակերպված չէ և գանձվում է յուրաքանչյուր դեպքի համար առանձին։ Վճարման մեխանիզմը, այդ թվում՝ օգտագործվող արժույթը, անհայտ է, բայց որոշ նավեր արդեն կատարել են վճարումներ։ Այս վճարումները կատարվել են առանց հանրայնացման։ Անցյալ շաբաթ Իրանի խորհրդարանը սկսեց քննարկել Հորմուզի նեղուցն օգտագործելու համար այլ երկրներից պաշտոնական վճարներ սահմանելու առաջարկը։ Bloomberg-ի աղբյուրներից մեկի համաձայն՝ Թեհրանը քննարկում է նման վճարը պատերազմից հետո կնքված համաձայնագրում ներառելու գաղափարը։ Սակայն, Պարսից ծոցի այլ պետությունների համար նման վճարները, այդ թվում՝ ոչ պաշտոնականները, անընդունելի են, քանի որ հարցեր են առաջացնում Իրանից նրանց կախվածության վերաբերյալ, ըստ նրանց դիրքորոշմանը ծանոթ անձանց։ Հորմուզի նեղուցով է անցնում աշխարհի նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարումների մոտ 20%-ը, ինչպես նաև ծառայում է որպես պարարտանյութերի, մետաղների և այլ ապրանքների տեղափոխման հիմնական զարկերակ։ Միևնույն ժամանակ, իրանական լցանավերը շարունակում են արտահանել իր նավթը։ «Մենք դա թույլ ենք տալիս՝ աշխարհի մնացած մասի մատակարարումն ապահովելու համար... Առայժմ մենք գոհ ենք դրանից», - մոտ մեկ շաբաթ առաջ ասել էր ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ |

«ԵՄ-ի հետ Համապարփակ առևտրի և ասոցացման համաձայնագիրը ստորագրելու ճիշտ ժամանակն է»․ Արամ Սարգսյան
162Երեկ, 19:30
«Որքան է ՀՀ հարկատուն վճարել եվրոպացիների՝ Նիկոլ Փաշինյանին աջակցող հակառուսական շոուի համար»․ Վահե Սարգսյան
284Երեկ, 03:06
Վրաստանում հերքել են այլ երկրների ապրանքների անվան տակ հայկական արտադրանքը ՌԴ վերաարտահանելու մասին տեղեկությունը
43319.06.2026, 13:35
«ՀՀ-ն, հեռանալով ռուսական շուկայից, կկրկնի նույն սխալը, ինչ Մոլդովան»․ Օզերով
31719.06.2026, 09:29
«Ռուսական շուկայի կորուստը դառնալու է ամենալուրջ մարտահրավերը ՀՀ-ի համար»․ Թաթուլ Հակոբյան
12917.06.2026, 17:42
«ԵՄ-ն մշակում է ՀՀ-ի հետ առևտրային հարաբերությունների բարելավման միջոցառումների փաթեթ». #FT
66017.06.2026, 10:44
