Կոլումբիայում կործանվել է ռազմական ինքնաթիռ, որում, հնարավոր է, մինչև 125 զինվորական կար
![]() Կոլումբիայի ռազմաօդային ուժերի «Հերկուլես» ռազմական տրանսպորտային ինքնաթիռը կործանվել է երկրի հարավում՝ թռիչքից կարճ ժամանակ անց։ Պաշտպանության նախարար Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ ինքնաթիռում կարող է լինել մինչև 125 մարդ։ Պաշտպանության նախարարի խոսքով՝ ինքնաթիռը թռիչք է կատարել Պուերտո Լեգուիզամո քաղաքից՝ Պուտումայո դեպարտամենտում, և տեղափոխում էր զինվորական անձնակազմ։ Նա նշել է, որ զոհերի ճշգրիտ թիվը և վթարի պատճառը դեռևս պարզված չեն։ Զինվորական ստորաբաժանումներն արդեն աշխատում են դեպքի վայրում։ Caracol հեռուստաալիքի տվյալներով՝ վթարի նախնական պատճառը կարող է լինել թռիչքից հետո մանևրելու դժվարությունները։ Ինքնաթիռը չի կարողացել հասնել անհրաժեշտ բարձրությանը։ Հեռուստաալիքը հայտնել է, որ ինքնաթիռում եղել են անձնակազմի 11 անդամ և 27-րդ բրիգադի 114 զինվոր, որոնք մասնակցում էին տարածաշրջանում ռոտացիային, սակայն այս տեղեկատվությունը պաշտոնապես հաստատված չէ։ |

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
14519:26
Ողբերգական ավտովթար՝ Երևանում. կա 1 զոհ
15816:18
Կրակոցներ՝ Երևանում. վիրավորվել է Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի 22-ամյա տղան
14512:24
«Մոր քառասունքից էին վերադառնում». երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին
18112:06
Բելգորոդում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել
22210:20
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ կա 2 զոհ, 5 վիրավորներից 4-ը երեխաներ են
255Երեկ, 21:06
