ԻՀՊԿ-ն հայտնել է Իսրայելի բանակի տեղակայման նոր կետերի ուղղությամբ հարվածների մասին
756
Երկուշաբթի, 23 մարտի, 2026 թ., 09:47
![]() Իրանի զինված ուժերը, Իսրայելի տարածքի և տարածաշրջանում ԱՄՆ ռազմական օբյեկտների դեմ իրականացված հրթիռային հարվածների ալիքի ընթացքում, հարվածներ են հասցրել Իսրայելի բանակի նոր տեղակայման կետերին և Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ավիաբազային։ Այս մասին նշվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարության մեջ։ «Հակամարտության սկզբից ի վեր իրանական հարձակումների 75-րդ ալիքը թիրախավորել է Իսրայելի տարբեր տարածքներում իսրայելցի զինվորների նոր տեղակայման վայրերը և թաքստոցները»,- ասվում է հայտարարության մեջ: ԻՀՊԿ-ն նշել է, որ հարվածները հասցվել են «հատուկ ստորաբաժանումների կողմից ստացված նախնական հետախուզական տվյալների հիման վրա»: Հայտարարության մեջ պատճառված վնասի մասին տեղեկություններ չկան։ |

Վանաձորում օտարերկրյա համարանիշներով բեռնատարը 15-ից ավելի ավտոմեքենաների է բախվել․ կա 5 վիրավոր
171Երեկ, 18:48
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին (լուսանկար)
224Երեկ, 13:19
ԱՄՆ-ում տղամարդը սպանել է կնոջն ու երեք երեխաներին, ապա ինքնասպան եղել (տեսանյութ)
358Երեկ, 12:54
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Սմոլենսկի մարզի քիմիական գործարանին (տեսանյութ)
268Երեկ, 12:18
Պակիստանում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել (տեսանյութ)
327Երեկ, 10:31
Հորմուզի նեղուցում այրվում է 2 սուպերլցանավ
34419.11.2026, 21:55
