«ՀՀ-ի ու Թուրքիայի էներգետիկ համակարգերի իրար միացումը տնտեսական լուրջ ազդեցություն կունենա»․ Դավիթ Խուդաթյան
![]() «Հայաստանի և Թուրքիայի էներգետիկ համակարգերի իրար միացումը տնտեսական լուրջ ազդեցություն կարող է ունենալ մեր երկու երկրների համար և կարող է լրացուցիչ ամրություն հաղորդել մեր երկրների էներգահամակարգերին»- ճեպազրույցի ժամնակ հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ իր հանդիպմանը։ «Այս հարցով կա հստակ որոշում՝ ուսումնասիրություն իրականացնել և հասկանալ այս մասով անհրաժեշտ ներդրումների ծավալը։ Մենք պատրաստակամ ենք այդ ներդրումներն իրականացնել, օր առաջ աշխատանքները սկսել այն պատկերացմամբ, որ դա կանեն նաև Թուրքիայի մեր գործընկերները»,- հավելել է ՏԿԵ նախարարը։ Լրագրողի դիտարկմանը, թե արդյոք անվտանգային հարցեր չի քննարկվել, քանի որ էներգետիկ համակարգի «ռուբիլնիկը» դնում ենք Թուրքիայի կամ Ադրբեջանի ձեռքին, նախարարը պատասխանել է․ «Ես չգիտեմ, ովքեր են նման բան նկարագրում, դրանք հակատրամաբանական են։ Ձեր ասած գործիքը Հայաստանի դեպքում գտնվում է Հայաստանում։ Մեր էներգետիկ համակարգը միացված է Իրանի և Վրաստանի էներգետիկ համակարգերին, էլեկտրաէներգիա ենք արտահանում այդ երկրներ, ըստ անհարժեշտության՝ ներմուծում ենք Վրաստանից, նույնը պլանավորում ենք անել Թուրքիայի հետ»։
|

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
