ՀՀ կառավարությունը «Իմնեմնիմի»-ի գործով ժամկետն անտեսել է
![]() Քաղաքական իրավունքի հայկական կենտրոնը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «2025թ․ դեկտեմբերի 11-ին Եվրոպայի խորհրդի (ԵԽ) լրագրողների անվտանգության հարթակը ահազանգել էր Հայաստանում լրագրողների՝ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ազատությունից զրկման առթիվ։ Ահազանգն առաջին աստիճանի է (Level 1), ինչը նշանակում է մեդիայի ազատության նկատմամբ ամենակոպիտ միջամտության առկայություն։ ԵԽ հարթակը կոչ էր արել ՀՀ կառավարությանը՝ · Մեկնաբանել խուլիգանության մեղադրանքներ կիրառելու և գործի ընթացքում ենթադրվող «սպառնալիքների» իրավական հիմքերը։ · Տրամադրել տեղեկություններ քրեական վարույթի ընթացքի և կալանքի պայմանների վերաբերյալ»։ Պատասխան ներկայացնելու համար ՀՀ կառավարության համար սահմանվել էր եռամսյա ժամկետ՝ մինչև սույն թվականի մարտի 11-ի։ ԵԽ հարթակի կայքում առկա տեղեկությունից երևում է, որ ժամկետը բաց է թողնվել և մինչ այժմ ՀՀ կառավարությունից որևէ պատասխան չի ստացվել։ Հարթակի ամբողջական հայտարարությունը՝ այստեղ: |

«Կոչ եմ անում՝ խայտառակությունից խուսափելու համար վերացնել Վեհափառի խափանման միջոցը»․ Նիկողոս Հովհաննիսյան
3710:48
«Եվրոյոնջեքին Նիկոլը լավ կտել ա»․ Արամ Գևորգյան
5910:12
Ադրբեջանը հերթական օգնությունն է ուղարկում Իրան
10809:33
Էդիտա Գզոյանի ճակատագիրն արդեն որոշվել է. «Հրապարակ»
7109:18
Իրանը հաստատել է Ալի Լարիջանիի մահը
12308:56
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
10008:18
