Թրամփը ցանկանում է «ղեկավարել» Կուբան, քանի դեռ կղզին հոսնքազրկված է
![]() Մարտի 16-ին Կուբայի ազգային էլեկտրաէներգիայի ցանցը լիովին խաափանվել է։ Կղզու բոլոր 10 միլիոն բնակիչները մնացել են առանց էլեկտրաէներգիայի։ Կուբայի UNE էներգետիկ ընկերությունը հայտնել է, որ էլեկտրաէներգիան մասամբ վերականգնվել է բոլոր նահանգներում 29 ժամվա ընթացքում։ Լրիվ անջատման պատճառով տեղի բնակիչները ստիպված են եփել բաց կրակի վրա։ Տասնյակ հազարավոր մարդիկ, այդ թվում՝ երեխաներ, սպասում են վիրահատությունների, որոնք հնարավոր չէ կատարել նման պայմաններում։ Խափանումը պայմանավորված է վառելիքի լուրջ պակասով։ ԱՄՆ-ն կղզու վրա նավթային շրջափակում է սահմանել դեռևս հունվարին՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի գերեվարումից անմիջապես հետո։ Դրանից առաջ Վենեսուելան Կուբայի նավթի հիմնական մատակարարն էր։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը փաստացի փակել է այս գիծը՝ Կուբայի կառավարությանն անվանելով «անսովոր սպառնալիք» և խոստանալով 100% մաքսատուրք սահմանել ցանկացած երկրի համար, որը կհամարձակվի վառելիք մատակարարել կղզուն։ Կուբա են ուղևորվում երկու ռուսական տանկեր, որոնք տեղափոխում են հում նավթ։ «Անատոլի Կոլոդկին» նավը, որը տեղափոխում է մոտ 730,000 բարել ուրալյան նավթ, կժամանի մարտի վերջին։ Սա Ռուսաստանից ուղարկված երկրորդ նավն է։ Այնուամենայնիվ, փորձագետները ընդգծում են, որ այս հում նավթը դեռ պետք է վերամշակվի, և այդ գործընթացը կտևի 20-30 օր։ |

«Մեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին». Նիկոլ Փաշինյան
6021:36
«Պետք է ապահովել, որ Հայաստանում Եկեղեցու նկատմամբ տեղի ունեցողը չանտեսվի Վաշինգթոնում». (տեսանյութ)
6221:30
Վլադիմիր Զելենսկու նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելին պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ)
11221:19
«Գորիսում 111 տուժած՝ 10 ամսում. թափառող շների խնդիրը շարունակում է մնալ արդիական». Արև Աբելյան
8220:48
«Երբ ժողովրդավարական երկիր եք, ուզում եք ժողովրդավարական ակումբում լինել». Նիկոլ Փաշինյան
8820:30
Զելենսկին ուրվագծել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև նոյեմբերի 10-11-ը նախատեսված բանակցությունների թեմաները
13619:13
