Իրանը հարվածում է Իսրայելին, «Բեն Գուրիոն» օդանավակայանում ինքնաթիռներ են վնասվել
![]() Այսօր Իրանը կրկին կասետային զինամթերքով հրթիռներ է արձակել կենտրոնական Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ հարձակումը տեղի է ունեցել ժամը 16:00-ի սահմաններում (Երևանի ժամանակով 18:00)։ Այս ռումբերից մի քանիսը, որոնցից յուրաքանչյուրը պարունակում էր բազմակի մարտագլխիկ, ընկել են Ռամատ Գանի բնակելի շենքի վրա։ Շենքը զգալի վնաս է կրել։ Նախնական տվյալներով՝ ոչ ոք չի տուժել։ Չորսհարկանի շենքն անմիջական հարված է ստացել։ Նմանատիպ հրթիռ է ընկել Պետահ Տիկվայի բնակելի շենքի վրա։ Երկու դեպքում էլ զգալի վնաս է հասցվել։ Իսրայելի Channel 12-ի լրագրող Դաֆնա Լիելը իր Telegram ալիքում հայտնել է, որ Իրանի վերջին հարձակման հետևանքով «Բեն Գուրիոն» օդանավակայանում վնասվել է երեք մասնավոր ինքնաթիռ։ Այս մասին ավելի ուշ հայտնել են բոլոր իսրայելական լրատվամիջոցները։ Նրանց տեղադրած լուսանկարում երևում է բիզնես ինքնաթիռի խիստ այրված ներքին հարդարանքը։ Երկու ինքնաթիռ վնասվել են բեկորներից, իսկ մեկը՝ հրդեհվել։ |

Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
183Երեկ, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
160Երեկ, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
276Երեկ, 21:25
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
206Երեկ, 14:24
Կոնգո գետում երկու նավերի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել
266Երեկ, 13:36
Հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն (տեսանյութ)
140Երեկ, 13:18
