«Պաշտպանական կողմին չեն տրամադրում սկավառակները, որոնցում կարևոր տեղեկություններ կան»․ Վահան Հովհաննիսյան
![]() Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում դատավոր Մուշեղ Արամյանի նախագահությամբ, այսօր ընթացել է Փարաքարի նախկին համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատական նիստը: Նիստի ընթացքում քննարկվել է մեղադրյալ Նարեկ Օհանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանի միջնորդությունը՝ գործին առնչվող փաստաթղթերը ստանալու վերաբերյալ, ինչից հետո շարունակվել է ապացույցների հետազոտությունը, որը մեկնարկել էր նախորդ դատական նիստին։ Դատարանում այսօր ցուցադրվել է ապացույց հանդիսացող դեպքի վայրի զննության տեսանյութը, մեղադրյալ Նարեկ Օհանյանի տանը և բակում իրականացված խուզարկության տեսագրությունը, Նարեկ Օհանյանի բջջային հեռախոսում առկա տեղեկատվությունը: Ոչ անձնական լուսանկարների շարքում եղել են ինքնաձիգի և Փարաքարի սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի մի քանի լուսանկարներ։ Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում Օհանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը նշեց, որ իրեն չեն ներկայացվել կարևոր փաստաթղթեր, այդ թվում՝ լազերային սկավառակները։ «Ես կարծում եմ՝ այդ լազերային սկավառակներում կան որոշակի կարևոր տեղեկություններ, որոնք կարող են հնարավորություն ընձեռել պաշտպանական կողմին՝ բացահայտել հանցանքը»,- ընդգծեց պաշտպանը։ «Քննիչը կատարել է հնարավոր բոլոր գործողությունները, որպեսզի Նարեկ Օհանյանին մեղսագրի հանցանքների կատարում։․․ Ինքնաձիգի ու Վալոդյա Գրիգորյանի լուսանկարները նույն էջում են տեղադրել՝ ինքնաձիգն՝ ուղղված դեպի Վալոդյա Գրիգորյանին, բայց քննիչն է այդ լուսանկարները համադրել՝ որոշակի տպավորություն գործելու համար»,- պարզաբանեց պաշտպանը։ |

«Տրոլեյբուսներն ինչո՞ւ շուտ չեն բերվել»․ Ոսկան Սարգսյան
2516:48
«Քանի՞ երեխա պետք է խեղանդամ դառնա, որ համակարգը սկսի պաշտպանել նրանց սեփական ծնողներից»․ Զառա Հովհաննիսյան
5116:30
Ռուբեն Վարդանյանի կինը նամակով դիմել է ԿԽՄԿ նախագահին
5616:24
«Փաշինյանը խուճապի մեջ է և ունի դրա հիմքերը»․ Մարիաննա Ղահրամանյան
4916:12
«Բռնության ենթարկված 1-ամյա երեխայի քույրն առողջական լուրջ խնդիրներ ունի»․ ՀՕՖ
7715:54
«Թեհրանը դեռևս չի ավարտել պատասխանել էներգետիկ ենթակառուցվածքներին հասցված հարվածներին»․ Զոլֆաղարի
10515:33
