Վալոդյա Գրիգորյանի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 2 անձի մասով
![]() ՀՀ ՔԿ-ն հայտնում է. «Ավարտվել է 2025 թվականի սեպտեմբերի 24-ին Փարաքար համայնքի նախկին ղեկավարի, ՆԳՆ ոստիկանության աշխատակցի սպանության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 2 անձի մասով: Ինչպես արդեն հայտնել ենք, Մերձավանում տեղի ունեցած սպանության առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Գ.Հ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը), իսկ Ն.Օ.-ի նկատմամբ՝ 46-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությանն օժանդակելը) (2 դրվագ) և 46-44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձին օժանդակելը): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Գ.Հ.-ի և Ն.Օ.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»: Աղբյուրը` ՀՀ Քննչական կոմիտե |

«Թե ինչու են Վենսն ու Թրամփը հիացած Փաշինյանով, պատասխանը Արաքսի ափին է»․ Թաթուլ Հակոբյան
212:30
Ի՞նչ է իրականում Ռուբեն Վարդանյանն ասել Բաքվի դատական ֆարսի ընթացքում (տեսանյութ)
3212:24
19-ամյա Լիաննա Արաբյանը հայտնաբերվել է
3712:18
«Արդյո՞ք սա նշանակում է, որ «Կնքահայրը» ֆիլմը չպետք է հեռարձակվի». Արծվիկ Մինասյան
4512:12
«Նախագիծը գալիս է՝ իշխանությանը ոչ հաճո հեռուստաընկերության, ռեպորտաժի վրա սահմանափակում դնելու համար». Գեղամ Մանուկյան
4612:00
«Եթե «Եվրոնյուզ»-ը, «Վեստի»-ն լուսաբանում են ընդդիմության հավաքը, դա համարվելո՞ւ է միջամտություն»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
5711:54
