«Թեհրանը դեռևս չի ավարտել պատասխանել էներգետիկ ենթակառուցվածքներին հասցված հարվածներին»․ Զոլֆաղարի
![]() Թեհրանը դեռևս չի ավարտել պատասխանել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին հասցված հարվածներին, հայտարարել է «Խաթամ ալ-Անբիայի» ռազմական հրամանատարության՝ կենտրոնական շտաբի խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին։ «Թշնամուն նախազգուշացնում ենք, որ նրանք լուրջ սխալ են թույլ տվել՝ հարձակվելով Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա։ Պատասխանն այժմ ընթացքի մեջ է և դեռևս ավարտված չէ։ Եթե (Իրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը – խմբ.) կրկնվի, ձեր և ձեր դաշնակիցների էներգետիկ ենթակառուցվածքների վրա հետագա հարձակումները չեն դադարի, մինչև դրանք լիովին չոչնչացվեն, և պատասխանը կլինի ավելի կոշտ, քան անցած գիշերը», - նրա խոսքերն է մեջբերել Tasnim-ը։ Ավելի վաղ Իրանի զինված ուժերը հաստատել էին, որ հարձակվել են Մերձավոր Արևելքի էներգետիկ օբյեկտների վրա՝ ի պատասխան «Հարավային Փարս» հանքավայրի վրա հարվածների։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր, որ եթե Իրանը հարձակվի Կատարի վրա, ԱՄՆ-ն կոչնչացնի հանքավայրը այնպիսի ուժով, ինչպիսին Իրանը երբեք չի տեսել։ Նա նաև հայտարարել էր, որ ԱՄՆ-ն տեղյակ չէր Իսրայելի կողմից հանքավայրի վրա հարձակվելու ծրագրերի մասին։ |

«Մեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին». Նիկոլ Փաշինյան
6021:36
«Պետք է ապահովել, որ Հայաստանում Եկեղեցու նկատմամբ տեղի ունեցողը չանտեսվի Վաշինգթոնում». (տեսանյութ)
6221:30
Վլադիմիր Զելենսկու նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելին պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ)
11221:19
«Գորիսում 111 տուժած՝ 10 ամսում. թափառող շների խնդիրը շարունակում է մնալ արդիական». Արև Աբելյան
8220:48
«Երբ ժողովրդավարական երկիր եք, ուզում եք ժողովրդավարական ակումբում լինել». Նիկոլ Փաշինյան
8820:30
Զելենսկին ուրվագծել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև նոյեմբերի 10-11-ը նախատեսված բանակցությունների թեմաները
13619:13
