Մարզասրահի տնօրենը հարվածել է մարզչի ամուսնուն
![]() Մարտի 12-ին, ժամը 22։00-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել մի քաղաքացի, ով, ըստ բժշկի, ի վիճակի չի եղել կատարվածի մասին բացատրություն տալու։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, տուժածը Երևանի բնակիչ 22-ամյա Ալբերտ Բ-ն է։ Տուժածի կինը՝ Երևանի բնակիչ 22-ամյա Սիլվի Ս-ն ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը «Hi gym» մարզասրահում, որտեղ ինքն աշխատում է որպես մարզիչ, աշխատավարձի շուրջ տարաձայնություն է ունեցել մարզասրահի տնօրեն Հայրիկ Հ-ի հետ, որին միջամտել է ամուսինը։ ժամը 21։30-ի սահմաններում հերթական մարզումների ժամանակ նշված մարզասրահում տնօրենը հանդիպել է Ալբերտ Բ-ին և հանկարծակի հարվածել վերջինիս դեմքին, ապա գցել գետնին՝ ծնոտի հատվածում պատճառվելով մարմնական վնասվածք։ Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։ |

Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
183Երեկ, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
160Երեկ, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
276Երեկ, 21:25
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
206Երեկ, 14:24
Կոնգո գետում երկու նավերի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել
266Երեկ, 13:36
Հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն (տեսանյութ)
140Երեկ, 13:18
