Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանը կկատարի իր պարտավորությունները ԵԱՏՄ-ի շրջանակներում
![]() Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանի կառավարությունը կկատարի իր պարտավորությունները Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում, չնայած Եվրոմիությանն ինտեգրվելուն, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։ Նա ընդգծել է, որ միաժամանակյա մասնակցությունը և՛ եվրոպական, և՛ ռուսական ինտեգրացիոն նախագծերին անհնար է, քանի որ դա հակասում է տնտեսական օրենքներին և առողջ բանականությանը։ «Մենք հույս ունենք, որ Հայաստանի ղեկավարությունը, որը բազմիցս խոստացել է մեզ չդադարեցնել համագործակցությունը ԵԱՏՄ-ի շրջանակներում և չստեղծել խոչընդոտներ ռուսական բիզնեսի համար, կշարունակի խստորեն պահպանել իր պարտավորությունները կամ պարզաբանել իր դիրքորոշումը, ինչի իրավունքն ունի», - ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ։ Հայաստանը 2025 թվականին օրենք է ընդունել Եվրոմիությանը միանալու գործընթաց սկսելու համար։ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ եթե երկիրը միանա միությանը, ապա ստիպված կլինի դուրս գալ ԵԱՏՄ-ից, բայց այդ ընտրությունը կատարելու անհրաժեշտություն դեռևս չկա։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ընդգծել է, որ Հայաստանը չի կարող ընդունել ԵՄ չափանիշները՝ առանց ԵԱՏՄ-ից դուրս գալու։ |

«Մեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին». Նիկոլ Փաշինյան
6021:36
«Պետք է ապահովել, որ Հայաստանում Եկեղեցու նկատմամբ տեղի ունեցողը չանտեսվի Վաշինգթոնում». (տեսանյութ)
6221:30
Վլադիմիր Զելենսկու նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելին պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ)
11221:19
«Գորիսում 111 տուժած՝ 10 ամսում. թափառող շների խնդիրը շարունակում է մնալ արդիական». Արև Աբելյան
8220:48
«Երբ ժողովրդավարական երկիր եք, ուզում եք ժողովրդավարական ակումբում լինել». Նիկոլ Փաշինյան
8820:30
Զելենսկին ուրվագծել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև նոյեմբերի 10-11-ը նախատեսված բանակցությունների թեմաները
13619:13
