«Իրանը հրթիռակոծել է Հորդանանում գտնվող գերմանական ռազմական օբյեկտները»․ #Spiegel
![]() Իրանը հրթիռային հարված է հասցրել գերմանական ռազմական օբյեկտներին՝ «Ալ-Ազրաք» բազմազգ ավիաբազայում: Այս մասին հայտնում է Spiegel-ը։ Բազայում տեղակայված են նաև ԱՄՆ ռազմաօդային ուժերը։ Նշվում է, որ հարձակման են ենթարկվել դաշտային ճամբարը և կառույցը, որտեղ տեղակայված էր Բունդեսվերի զորախումբը։ Զինծառայողներից ոչ ոք չի տուժել, քանի որ նրանք գտնվել են թաքստոցներում։ Միևնույն ժամանակ դեռ հայտնի չէ՝ հրթիռներն անմիջապես հարվածել են ռազմաբազային, թե՞ ռազմական տարածքում ընկել են հակաօդային պաշտպանության կողմից խոցված հրթիռների բեկորները։ Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը աջակցություն էր հայտնել ԱՄՆ-ին՝ «Իրանի ղեկավարությանը փոխելու ցանկության» հարցում, սակայն ընդունել էր ռազմական հակամարտության բացասական ազդեցությունը երկրի տնտեսության վրա: Իսկ Գերմանիայի կաբինետի խոսնակ Ստեֆան Կոռնելիուսը հայտարարել էր, որ Գերմանիայի կառավարությունը մտադիր չէ սահմանափակել ԱՄՆ-ի կողմից Գերմանիայում գտնվող ռազմաբազաների օգտագործումը՝ Իրանի դեմ ռազմական գործողություններին աջակցելու համար։ |

Հրդեհը մարելուց հետո հայտնաբերվել է տղամարդու մարմին
10219:54
Տղամարդը վերջին պահին բռնել է երկրորդ հարկից ընկնող երեխային (տեսանյութ)
17411:36
ԱՄՆ-ում երեկույթի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով 2 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորվել (տեսանյութ)
27409:07
Եմենում կատաղի մարտեր են. հուսիները գրավել են ԱԺ նախագահի տունը և վերահսկում են ռազմավարական մայրուղին
424Երեկ, 18:07
Երկրաշարժեր՝ Թուրքիայում
268Երեկ, 17:30
Այնթափում «Mercedes Vito»-ի և մոպեդի բախման հետևանքով 14-ամյա մոպեդավարը մահացել է
145Երեկ, 12:24
