Իրանի ԱԳՆ-ն նավթային պահեստների վրա հարձակումները համեմատել է քիմիական պատերազմ հայտարարելու հետ
![]() ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վառելիքի պահեստների վրա հարվածները համարժեք են քաղաքացիական բնակչության դեմ «քիմիական պատերազմի» հայտարարմանը։ Սա է Իրանի արտաքին գործերի նախարարության դիրքորոշումը։ «Վառելիքի պահեստների վրա այս հարձակումները համարժեք են ոչ այլ ինչին, քան Իրանի քաղաքացիական բնակչության դեմ կանխամտածված քիմիական պատերազմին»,- X-ում գրել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ Նա բացատրել է, որ վառելիքի պահեստների վրա հարվածները առաջացնում են վտանգավոր նյութերի և թունավոր նյութերի արտանետում՝ թունավորելով քաղաքացիական բնակչությանը։ Նա հավելել է, որ այս բնապահպանական և մարդասիրական աղետի հետևանքները չեն սահմանափակվի Իրանի սահմաններով։ Մարտի 8-ին Իրանի Կարմիր մահիկը հայտնել է, որ Իրանի նավթային ենթակառուցվածքների վրա հարձակումները կարող են հանգեցնել թթվային անձրևի։ Նավթային պահեստներում պայթյունների հետևանքով մթնոլորտ են արտանետվել մեծ քանակությամբ թունավոր ածխաջրածիններ, ծծմբի օքսիդներ և ազոտի օքսիդներ։ |

Վանաձորում օտարերկրյա համարանիշներով բեռնատարը 15-ից ավելի ավտոմեքենաների է բախվել․ կա 5 վիրավոր
171Երեկ, 18:48
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին (լուսանկար)
224Երեկ, 13:19
ԱՄՆ-ում տղամարդը սպանել է կնոջն ու երեք երեխաներին, ապա ինքնասպան եղել (տեսանյութ)
358Երեկ, 12:54
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Սմոլենսկի մարզի քիմիական գործարանին (տեսանյութ)
268Երեկ, 12:18
Պակիստանում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել (տեսանյութ)
327Երեկ, 10:31
Հորմուզի նեղուցում այրվում է 2 սուպերլցանավ
34419.11.2026, 21:55
