Երևան`   -1 °C
Այսօր`   Երկուշաբթի, 09 մարտի, 2026 թ.

«Գյուղացիների խեղճությունը չի անցնում». Ոսկան Սարգսյան

183
Երեկ, 14:30
«Գյուղացիների խեղճությունը չի անցնում». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գյուղացիների խեղճությունը չի անցնում
Նիկոլ Փաշինյանը պետբյուջեի հաշվին անօրինական քարոզարշավ է անում, գնում մարզեր, համայնքներ, գյուղեր, ու գյուղացիների վրա մուննաթ գալիս, թե իրենց մոտ դպրոց ու մանկապարտեզ է սարքել, ճանապարհ ասֆալտապատել ու գյուղացիները չեն գնահատում իր արածը։ Գյուղացիներն էլ խեղճացած, գլուխները կախ, վախվորած, որ «աղան» չբարկանա։ Ու այդ գյուղացիներից մեկը չի համարձակվում բերանը բացել, ասել՝ 5 հազար զոհ տվեցիր, Արցախը հանձնեցիր, 8 միլիարդ դոլար վարկ ես վերցրել, թագավորայել ապրում ես, ինքդ քեզ ու քո խմբին առատորեն պարգևավճարներ ես տալիս ու մեզ վրա ես մուննաթ ես գալիս, ախր դու մեր մուծած հարկերից գոյացած պետբյուջեն ես այդքան շռայլ ծախսում, մսխում։ Իշխանությունները փոխվում են, սակայն գյուղացիների խեղճությունը չի անցնում»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան