Երևան`   +5 °C
Այսօր`   Երկուշաբթի, 13 ապրիլի, 2026 թ.

Ապրիլի 14-ի առավոտից Իսակովի պողոտան Արմավիրից Երևան ուղղությամբ փակ է լինելու

77
Այսօր, 21:42
Ապրիլի 14-ի առավոտից Իսակովի պողոտան Արմավիրից Երևան ուղղությամբ փակ է լինելու

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտնում է. «Հարգելի քաղաքացիներ
Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 14-ի առավոտյան ժամը 6.30-ից Իսակովի պողոտան Արմավիրից Երևան ուղղությամբ փակ է լինելու։ Երթևեկությունը կազմակերպվելու է հանդիպակաց գոտով։
Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը և հորդորում նշված ուղղությունը շրջանցել՝ օգտվելով այլընտրանքային ճանապարհներից»: